ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի 2-րդ տրանշի 3-րդ փուլի աշխատանքները Գյումրիում մեկնարկել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի 2-րդ տրանշի 3-րդ փուլի աշխատանքները Գյումրիում մեկնարկել են

19:59 08.06.2021

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական լայնածավալ ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլի շինաշխատանքները Գյումրիում մեկնարկել են։ Ըստ ծրագրի՝ նախատեսված է 19 կմ ընդհանուր երկարության փողոց ու հրապարակ: Դրանից բացի, 8 փողոցի և մեկ հրապարակի վերանորոգումն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրում, որոնց մեկնարկի հավանական ժամկետ նշվում է օգոստոսը։

Ծրագրի երկրորդ տրանշի անցած տարվա աշխատանքները մնացել էին անավարտ, ծրագրում էին 15 փողոցներ, որոնցից  երեքի շինարարությունը 2020-ին այդպես էլ չսկսվեց։ Հետաձգված շինարարությունը հիմա է ընթանում։

Այս տարվա  երրորդ փուլի փողոցաշինական ծրագրի ցանկում է նաև կայարանամերձ հրապարակնը, բայց հողային աշխատանքները սկսելու հետ մեկտեղ խնդիրներն իրար հետևից բացվել են։ Կոյուղատարները խանգարում են, իսկ դրանք փոխել կամ տեղափոխել անհնար է։

«Այս դեպքում բավականին  խնդիրը բարդանում է։ Ջրագիծը կարելի է փոխել, ինչ-որ չափով տեղաշարժել, բարձրացնել կամ ցածրացնել, իսկ կոյուղին հնարավոր չէ, որովհետև կոյուղագիծը մի փոքր եթե  թեքությունից շեղվի, չի գործի»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի  բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Կայարանամերձ հրապարակում ջրահեռացման նորմալ գործող համակարգ էլ չկա, տեղումներից հետո այս տարածքն ամբողջությամբ ջրածածկվում է՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Եթե հրապարակի շինարարությունը շարունակվի, նոր ջրահեռացման համակարգ կկառուցվի, նախագծով դա հաստատված է, նույնը վերաբերում է ևս մի  քանի փողոցների, որոնցում ջրահեռացման ցանց չի էլ եղել։ Ջրահեռացման խնդիրը կլուծվի նաև Գյումրիի հին ու հայտնի Սլաբոտկա թաղամասի հարող ու խաչվող  փողոցներում։ Բայց այդ հատվածի փողոցների հիմնանորոգումը Համաշխարհային բանկի ծրագրով է։ Մեկնարկի ժամկետներն ուշ են, այժմ նախագծային աշխատանքներն են գնում։

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրերի դեպքում քաղաքապետարանը պատվիրատու չի հանդիսանում։ Անելիքը սահմանափակվում է միայն նախագծային աշխատանքներում  առաջարկներ ներկայացնելով կամ ընթացքին հետևելով։ Նույնը վերաբերում է քաղաքի գլխավոր՝ 50-ամյակի կամրջին, որի ամրացումն ու  հիմնանորոգումն, ըստ կոմունալ բաժնի պետի, հրատապ է։

«Այստեղ  լուրջ խնդիրներ կան, շատ լուրջ խնդիրներ։ Մի քանի անգամ մենք դիմել ենք արդեն կառավարությանը, որ գոնե  լիարժեք  հետազոտություն կատարվի, և միջոցներ ձեռնարկեն, որ հանկարծ  ինչ-որ  մի դեպք չպատահի։ Ցավոք, քանի որ դա մեր քաղաքապատկան կառույցը չէ, հանրապետական նշանակության կառույց է, դրա վերանորոգումով պետք է զբաղվի «Կամուրջշին» կազմակերպությունը։ Ուսումնասիրության համար կառավարությունը պետք է  հանձնարարական տա ինչ-որ մեկին, պատվեր իջեցնի, միջոցներ հատկացնի, որ կարողանանք կամրջի հիմնանորոգման աշխատանքներ կատարենք»,- նշել է Կնյազ Մանասյանը։

Քաղաքի կենտրոնական  հատվածներն իրար կապող, ինտենսիվ երթևեկությամբ կամուրջը խորքային ուսումնասիրության չի ենթարկվել, իսկ այդպիսի առաջարկներ վերջին տարիներին ներկայացվել են։ Ուսումնասիրություն, ինչպես նաև մասնագիտական եզրակացություն չկա, որով պարզ կդառնար կամրջի տեխնիկական վիճակի իրական նկարագիրը։ Իսկ համայնքային բյուջեով միայն ասֆալտաշերտի մասնակի նորոգումներ են կատարվել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP