19:43 08.06.2021
Գյումրիում անցկացվել է սպորտային մարմնամարզության պատանիների Հայաստանի առաջնությունը։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարին մասնակցել են 100 մարզիկ-մարզուհիներ։ 9-13 տարեկան տղաները մրցել են վեց գործիքաձևերում՝ նժույգաթափեր, օղակներ, հենացատկ, զուգափայտեր, պտտաձող և ազատ վարժություններ, իսկ աղջիկները պայքարել են հենացատկ, տարբեր բարձրությունների զուգափայտ, հավասարակշռության գերան և ազատ վարժություններ գործիքաձևերում։
Մարզիչները գնահատում են մարմնամարզիկների պոտենցիալը և շեշտում, որ նրանցից լավագույնները մի քանի տարի հետո կհամալրեն ազգային հավաքականի շարքերը։ Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականը միջազգային վարկանիշային աղյուսակում համարվում է աշխարհի լավագույն թիմերից մեկը։
«Շատ կան լավ ու որակյալ երեխաներ, ինձ թվում է՝ էլ ավելի լավ արդյունքներ կունենանք էս սպորտաձևում, մեր նոր աճող սերնդի հետ կապված մեծ սպասելիքներ ունենք։ Եթե լինեն նոր մարզադահլիճներ, ավելի նորացված մարզագույք, ապա արդյունքները կլինեն ավելի լավը»,- նշում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը։
«Մենք ունենք բարձրակարգ մարզիկներ, դա ցույց տվեց երկու ամիս առաջ անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք մասնակցեցինք հինգ մարզիկներով և ունեցանք հինգ եզրափակչի մասնակից, դա շատ-շատ մեծ հաջողություն է մեզ համար, երբ, օրինակ, Ֆրանսիան եզրափակչում ունեցավ ընդամենը մեկ մասնակից»,- նշում է սպորտային մարմնամարզության ՀՀ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Առաջնայինը ես կուզենայի, որ մեր մարզադպրոցները Եվրոպայի ստանդարտներին համապատասխանեին։ Ինձ թվում է՝ մարզիկին դա է պետք, որ իր գործիքը թարմ լինի, լավը լինի, էն գործիքներից լինի, որոնցով դու մրցումներին ես մասնակցում, որովհետև դու պարապում ես մի ուրիշ գործիքի վրա, գնում ես էնտեղ և ուրիշ գործիքի վրա ես վարժությունները կատարում, դա ազդում է արդյունքների վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը պատրաստվում է արդեն երրորդ անգամ Հայաստանը ներկայացնել Օլիմպիական խաղերին։ Մեկ տարով օլիմպիադայի խաղերի հետաձգումը, ասում է՝ իր օգտին է եղել, ունեցած վնասվածքն է բուժել, հիմա էլ աշխատում է նախորդ Օլիմպիական խաղերում թույլ տված սխալների շտկման ուղղությամբ։
«Էն սխալները, ինչ որ նախորդ Օլիմպիական խաղերին արել եմ, հիմա աշխատում եմ դրանց ուղղման վրա։ Իմ երկրորդ ցատկը մի քիչ էդքան էլ լավ չեմ կարողանում կատարել, մի քիչ խնդիրներ կան, աշխատում ենք դրա վրա առաջնայինը․․․ Հիմա ինձ դա է պետք, որ իմ երկիրը կարողանամ լավագույնս ներկայացնել Օլիմպիական խաղերին ու մեդալներ նվաճեմ»,- նշել է Արթուր Դավթյանը։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...