Շիրակի մարզի չորս տարածքային ընտրական հանձնաժողովները բողոք-դիմումներ չեն ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզի չորս տարածքային ընտրական հանձնաժողովները բողոք-դիմումներ չեն ստացել

19:59 21.06.2021

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում գրանցվել է ընտրողների մասնակցության 41,24 տոկոս ցուցանիշ, ինչն ամենացածրն է Հանրապետության մյուս մարզերի համեմատ։

Թիվ 30, 31, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ստացած ձայների հաշվարկը ավարտվել է լուսադեմին, ընթանում են միասնական բազա նախնական տվյալների մուտքագրման և արխիվացման աշխատանքները, որից հետո միայն քվեաթերթիկների պարկերն ու գրանցամատյանները կհանձնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում գտնվող 58 պարկերում միայն Գյումրիի  տեղամասերից բերված քվեաթերթիկներն են։ Պարկերը բացել չի թույլատրվում, դրանց վրա առկա են հանձնաժողովների նախագահների ու անդամների ստորագրություններն ու կնիքները։ Ընտրության ընթացքում տարածքային հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներից, վստահված անձանցից ու քաղաքացիներից խախտումների մասին ահազանգեր չեն ստացել, մեկ տեղամասում միայն հանձնաժողովի բացակա անդամի փոխարինում է եղել։

Թիվ 32 տարածքի տեղամասային հանձնաժողովների 13 նախագահների, քարտուղարների ու անդամների  տարբեր պատճառաբանություններով ինքնաբացարկները եղել են մինչև ընտրությունը, բուն ընտրական գործընթացում խնդիրներ չեն արձանագրվել։ Գյումրիում 24 և գյուղական բնակավայրերում 20 տեղամաս ունեցող թիվ 32 տարածքային հանձնաժողովի ամփոփ տվյալներով՝ գրանցվել է  ընտրողների ակտիվության  ցածր ցուցանիշ։

 

Ամասիա, Աշոցք, Մարմաշեն, Սարապատ, Արփի  խոշորացված համայնքներն ու Ախուրյանի տարածաշրջանի երեք գյուղերով 63 տեղամաս ունեցող թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը ևս ընտրողների մասնակցության ցածր՝ մոտ 44 տոկոսանոց արդյունք ունի։ Անվավեր քվեաթերթիկներն էլ են քիչ եղել, ընդամենը 24-ը՝ 11,923 քվեարկած թերթիկից։ Խոտանված, չքվեարկված թերթիկները համարվում են թափոն, որն, ըստ ընթացակարգի, հանձնվում է վերամշակող ընկերությանը։

Արթիկի և Անիի համայնքներն ընդգրկող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի 55 տեղամասերի քվեարկության  նախնական արդյունքներն ամփոփվել են այսօր առավոտյան ժամը 7-ին ու նորից գրանցել ընտրողների մասնակցության ցածր ակտիվություն։ Թիվ 33-ի ընտրատեղամասերից 5- ում  արձանագրվել են կրկնակի քվեարկության փորձի դեպքեր, որոնք, ըստ հանձնաժողովի նախագահի, կանխվել են։

«Կրկնակի ընտրության գրանցում է եղել, օգնականի և ընտրողների անձնագրերի սխալմունք է տեղի ունեցել թյուրիմացաբար, ոչ թե դիտմամբ։ Դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը հարցաքննել է, հանձնաժողովի նախագահները արձանագրություն են կազմել, ամեն ինչ կարգավորվել է»,- Shantnews.a-ի հետ զրույցում  հայտնել է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Տարածքային հանձնաժողովներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդհանուր բազա էին մուտքագրում տեխնիկական սարքերի կրիչների և ընտրացուցակների տվյալները, դրանք արխիվացվում են ու հասանելի դառնում բոլորին։

Շիրակի մարզի 4 տարածքային  ընտրական հանձնաժողովների կնիքներն ու գրանցամատյանները այսօր կհանձնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց տեղամասերից բերված պարկերը դեռ կմնան  տարածքայիններում։ Բողոքների դեպքում դրանք հնարավոր է բացվեն վերահաշվարկի համար։ Այսօր մինչև ժամը 18։00-ը օրենքով սահմանված այն ժամկետն էր, երբ հանձնաժողովները պետք է ընդունեին դիմում-բողոքներ։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telеcom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

16:00 07.08.2025

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Հայաստանի և […] ...

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP