Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահը ոռոգման ջրի խնդիրը քննարկել է Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահը ոռոգման ջրի խնդիրը քննարկել է Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ

19:08 07.07.2021

Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպել է այն համայնքների ղեկավարների  հետ, որոնք  մեկ ամսից ավելի ոռոգման ջուր չեն ստանում։ Մինչ խորհրդակցությունը, կոմիտեի նախագահը «Շիրակ» ՋՕ ընկերության աշխատակիցների հետ  եղել է մարզի ջրամբարներում ու ջրատարներում, տեղում ծանոթացել  իրավիճակին։

«Մենք ջուր էն ժամանակ, երբ պահանջարկ է եղել, էդ պահանջարկով Կառնուտի ջրամբար մենք էդ ջուրը տվել ենք, ջրալրումը իրականացվել է ոչ ամբողջությամբ, մենք պարզաբանելու դեռ տեղ ունենք, որովհետև էն քանակությամբ ջուր չի հասել Կառնուտի ջրամբար։ Մեր աշխատակիցները մեզ վստահեցրին, որ էդ ջրաքանակը տվել են ջրօգտագործողին, այսինքն՝ ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար ջուրը տվել են ջրօգտագործողներին, որը չեն  հասցրել Կառնուտի ջրամբար»,- լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ համայնքապետների հետ հանդիպմանը առաջարկվել է  այսօր գիշերվանից Շիր ջրանցքից օգտվող մոտ 15 գյուղերին ոռոգման ջուր տալ ժամային գրաֆիկով, ինչը հնարավորություն  կտա հավելյալ  ջրային ռեսուրսներն ուղղել Կառնուտի ջրամբար։ Այն դիտարկմանը, որ ջուրն  իրականում  տրամադրվում է մարզում գտնվող հէկերից մեկին, Կարեն Սարգսյանը նշել է, որ այդպիսի խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։

«Նման բան գոյություն չունի, որ Կառնուտի ջրամբար տեղափոխվող ջրաքանակը տրվել է որևէ մեկին, դա բացառված է։ Ներկայացնեմ, որ էնտեղ ջրի թույլտվության խնդիր կա, հէկն էդ ժամանակ ունի ջրօգտագործման թույլտվություն, մենք էդ ժամանակ հնարավորություն  չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի։ Համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել հէկի տնօրինության հետ և ջրամատակարարումը դեպի  իրենց կողմ  դադարեցնել և ջուրը տեղափոխել ջրամբար»,- նշել է Կարեն Սարգսյանը։

 

Հողօգտագործողների խնդրանքով համայնքների ղեկավարները բարձրացրել են նաև վնասված ցանքատարածքների փոխհատուցման հարցը, որի ուսումնասիրության համար  ստեղծվել է միջգերատեսչական  հանձնաժողով։ Մոտ 3 ժամ տևած քննարկումից հետո համայնքների ղեկավարները  մարզպետարանի շենքի դիմաց հավաքված հողօգտագործողներին են ներկայացրել են ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP