Նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է Լոնդոնում մնամ. Թրամփը նեղսրտել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

Նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է Լոնդոնում մնամ. Թրամփը նեղսրտել է

13:52 13.07.2018

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»:

Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել:

«Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է այնտեղ մնամ: Եթե նրանք այդ փուչիկն օդ են բարձրացրել, որպեսզի ես ինձ ոչ ցանկալի հյուր զգամ, ուրեմն Լոնդոնում մնալու որևէ պատճառ չեմ տեսնում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն իր խոսքում քննադատել է նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որն ԱՄՆ նախագահի ամենախիստ ընդդիմախոսներից է ու թույլ է տվել վիճահարույց փուչիկն օդ բարձրացնել ու թռցնել Լոնդոնի վրայով:

«Դուք ունեք մի քաղաքապետ, որը սարսափելի է աշխատում: Նայեք միայն այն ահաբեկչություններին, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում: Տեսեք միայն, թե ինչ է կատարվում Լոնդոնում: Միգուցե նա չի հավանում գործող նախագահին, բայց պետք է հասկանա, որ ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները»,- ասել է Թրամփը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

08:30 15.08.2025

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

08:20 15.08.2025

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

Չինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 15.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:00 15.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...

BACK_TO_TOP