08:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում մրցակից է, իսկ Ռուսաստանը՝ «որոշ ասպեկտներում» հակառակորդ։
«Սակայն դա չի նշանակում, որ նրանք վատն են։ Դա նշանակում է, որ նրանք մրցակցություն են իրականացնում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...