Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք

21:57 12.09.2021

Հոկտեմբերի 17-ին  կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ այսօր՝  թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջին օրը, հանձնաժողով իրենց փաթեթներն են ներկայացրել ևս 4 քաղաքական ուժեր:
«Թասիբով» նորաստեղծ դաշինքը ներկայացել է 22 թեկնածուներով, իսկ դաշինքի առաջին հորիզոնականում Կարապետ Պողոսյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 22 թեկնածու, որը գլխավորում է Կարեն Մալխասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 40 թեկնածուներ են, այն գլխավորում է  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության 33 թեկնածուներից բաղկացած ցուցակի առաջին համարն է Արտյոմ Ղուկասյանը։

Մինչ այս ՏԸՀ  ՏԻՄ ընտրությունների մասնակցության հայտ էր ներկայացրել «Բալասանյան դաշինք» կուսակցությունը, ավագանու 42 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։

«Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքի  ներկայացրած ցուցակում 20  թեկնածու կա, այն գլխավորում է Վարդան Սրտաշյանը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է 41 թեկնածու՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ։

20 հոգանոց ցանկով Գյումրիի ավագանու ընտրությանը կմասնակցի նաև Կոմունիստական կուսակցությունը։ Ցուցակը  գլխավորում է Կոնստանտին Ղավազյանը։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակում էլ թեկնածուները 22-ն են, իսկ առաջին հորիզոնականում  Հովհաննես Մարգարյանն է։

«Հայրաքաղաք» դաշինքը ներկայացրել է 28 թեկնածու, ցուցակը գլխավորում է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած թեկնածուների ցուցակներում պահպանված է գենդերային  պահանջը՝ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին է:

Կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը ՏԸՀ-ի կողմից կատարվելու է սեպտեմբերի 12-17-ը: Այս ընթացքում ստուգվելու են ներկայացված փաթեթեներում առկա թերություններն ու անճտությունները, որոնք օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար հանձնաժողովը կտրամադրի 48 ժամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

10:00 18.07.2025

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

09:42 18.07.2025

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը, հայտնում են Պաշտանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության […] ...

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

09:40 18.07.2025

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը: «Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։ Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո […] ...

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

09:30 18.07.2025

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ […] ...

Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառները

09:20 18.07.2025

Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...

BACK_TO_TOP