Վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ գազը նավթից թանկ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

Վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ գազը նավթից թանկ է

10:24 07.10.2021

Գազի գնի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ այն 2014 թ.-ից ի վեր առաջին անգամ նավթից բարձր գին է գրանցել։ Ընդ որում, գազը երբեք նավթից թանկ գինն այդքան երկար չի պահպանել, որքան այս տարի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Argus միջազգային գնային գործակալության հաշվետվությունում։ Այս հանգամանքը մի քանի երկրների ստիպել է գալիք ձմռանն ընդառաջ իրենց արտադրական հզորությունների մի մասի անցում կատարել հեղուկ վառելիքի։ Այս միտումը կարող է ուժեղանալ, եթե ձմեռը ցրտաշունչ լինի։

Այս տարվա հուլիսին Հյուսիսարևելյան Ասիայում գազի գները բարձրացել էին նավթի համարժեքից (պայմանական մեկ բարել նավթ, որը պարունակում էր 5,8 միլիոն բրիտանական ջերմային միավոր): Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2014 թվականի ձմռանը, նշում է Argus-ը: Սակայն այն ժամանակ գազը հունվար-փետրվար ամիսներին նավթի համարժեքից թանկ գին էր պահպանել 37 օր: Իսկ այս տարի նման իրավիճակը պահպանվել է 62 առևտրային օրվա ընթացքում, հետևում է զեկույցից:

Եվրոպական գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին TTF գազի ֆյուչերսների արժեքը վերջին շաբաթներին արագացրել է աճը: Ամեն առևտրային օր TTF-ը սահմանում է պատմական նոր առավելագույն արժեքներ՝ մոտենալով 1000 խորանարդ մետրի համար 2000 դոլարի՝ չնայած մեկ տարի առաջ դրա արժեքը մոտ 10 անգամ ավելի քիչ էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

08:30 15.08.2025

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

08:20 15.08.2025

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

Չինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 15.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:00 15.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...

BACK_TO_TOP