Պուտինի հետ հանդիպմանը Թրամփի պահվածքը հակասել է նախնական պլանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+20.09 oC

Պուտինի հետ հանդիպմանը Թրամփի պահվածքը հակասել է նախնական պլանին

13:56 17.07.2018

ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։

«Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։

Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, սակայն նախագահը «ընթացքից» որոշումներ է կայացրել ու հանդիպումը տարել սեփական նախասիրություններին համապատասխան հունով։

Թրամփի հնարավոր հակասական պահվածքի նախանշանները հայտնվել են հանդիպումից օրեր առաջ. այդ հանդիպմանը պատրաստվելու փոխարեն ԱՄՆ նախագահը հանգստյան օրերն անցկացրել է Շոտլանդիայի իր հանգստյան գոտում՝ խորհրդականների ցուցումները «սովորելու» փոխարեն։

Այս ցուցումները չկատարելու, սեփական երկրի հետախուզական ծառայությունների նկատմամբ հրապարակային անվստահություն հայտնելու, դրանց վարկաբեկելու, Կենտրոնական հետախուզական վարչությանը թիրախավորելու ու քննադատելու համար Թրամփը հիմա համապատասխան պարսավանքի է արժանանում Նահանգներում։

Post-ի հոդվածագրի կարծիքով՝ ԱՄՆ նախագահն ավելի հաճույքով է մասնակցել երկրի աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, քան ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ քննարկումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

08:30 15.08.2025

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

08:20 15.08.2025

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

Չինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 15.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:00 15.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...

BACK_TO_TOP