Եվս մեկ տանջվող արջն իր քոթոթների հետ Արմավիրի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Եվս մեկ տանջվող արջն իր քոթոթների հետ Արմավիրի մարզում

14:48 02.06.2018

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների մասին: Այս անգամ Վան Ահարոնյան անունով քաղաքացուց ստացել ենք լուսանկար, որը բոլորովին վերջերս է արվել Արմավիրի քաղաքային կենդանաբանական այգում: Լուսանկարից երևում է, որ կենդանու պահման պայմաններն անմարդկային և վտանգավոր են ոչ միայն արջի ու քոթոթների համար, այլև մոտակայքում գտնվող մարդկանց:

Արմավիրի կենդանաբանական այգու մասին տեղեկություններ հայտնի դարձան դեռ տարիներ առաջ: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից 2011թ.-ին հրապարակած տվյալների համաձայն. «1981թ.-ից Արմեն Թադևոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից և ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ:

Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ: Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած և փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ և այլն:

Կենդանաբանական այգում բնակվում են նաև բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում»: Այս կենդանաբանականա այգու գործունեության մասին թարմ տեղեկատվություն մեզ դեռևս հասանելի չէ: Հավելենք, որ լուսանկարում հավանաբար Գորշ արջ է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

23:36 30.05.2025

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հիշեցնում են, որ երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով […] ...

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորում

23:32 30.05.2025

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծանոթանալով օր օրի […] ...

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

23:27 30.05.2025

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում: ...

Կոտայքի մարզում բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

23:22 30.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

Մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ «Mustang»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։   ...

Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

23:17 30.05.2025

Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի գովազդային արշավի շրջանակներում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղարը։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին

23:14 30.05.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև […] ...

BACK_TO_TOP