11:36 02.06.2018
«Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցը բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է», – ասվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագրի նախագծում։ Ծրագրի բաժնի վերնագիրն է նույնիսկ արմատականորեն փոխվել։ «Պաշտպանությունից» այն դարձել է «Զինված ուժեր»։ Սա զգալիորեն նեղացնում է ոլորտային ընդգրկումը, քանի որ զինված ուժերը չեն կարող լուծել պաշտպանական քաղաքականության հարցեր։
Կառավարության՝ արմատական փոփոխություններ հռչակող այս ծրագրի նախագիծն այսօր հաստատվեց նույն կառավարության ծրագրում, իսկ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։ ՀՀԿ մեծամասնություն ունեցող խորհրդարանում այս նախագիծը խոստացել են մանրակրկիտ ուսումնասիրել։ Եվ փաստ չէ, որ այն կընդունվի։
«Ամբողջ պետական համակարգում, առավել ևս բանակում, արհեստավարժ անձնակազմի և զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ, – նշվում է նախագծում, ապա շարադրվում է, թե ինչ պետք է գիտակցի յուրաքանչյուր սպա, և ամփոփվում, – Եվ այս գիտակցության տարածումը կառավարությունը պետք է ապահովի սեփական գործունեության օրինակով»
Կառավարության ծրագրի հաջորդող մասերում զգալի տեղ է հատկացված զինված ուժերի քաղաքական չեզոքությանը՝ մի բան, որ պարտադիր է Սահմանադրությամբ ու ընտրվելուց հետո մի քանի անգամ շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապա քաղաքական նոր իրողություններով պայմանավորված առաջարկվում է վերանայել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրի իրականացումը շարունակվելու է, բայց կառավարության ծրագրում այդ փաստաթղթին հղումներ չկան։ Այնուամենայնիվ որոշ հատվածներ եթե ոչ տեքստով, ապա մտքով կրկնում են ավելի վաղ ընդունված որոշումներ, օրինակ
2017.01.13. ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, հիմնավորումից | 2018.05.25. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀՀ ԶՈւ ԳՇ պետին ներկայացնելիս | 2018.06.01. ՀՀ կառավարության ծրագրի նախագիծ |
Ակնկալվում է բարձրացնել ՀՀ պաշտպանունակության մակարդակը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսված) զարգացումներին։ | Կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար։ | ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին և հավանական պատերազմի բնույթին։ |
Առանձնահատուկ ուշադրություն է դարձված նաև զինված ուժերում ծառայության անվտանգությանը, ինչպես, օրինակ, այս կետերում, որոնցով նախատեսվում է քայլեր ձեռնարկել, որպեսզի.
Հիշատակվում է նաև ռազմաքաղաքական դաշինքների ու գործընկերությունների զարգացումը, որը պետք է բխի ՀՀ ազգային շահերից բխելու։ Սա նույնպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած մտքերից է. այն է՝ Հայաստանը հարաբերությունները զարգացնում է բոլոր կողմերի հետ առաջնորդվելով իր սեփական շահերով։
23:46 30.05.2025
Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկԵրևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 30.05.2025
Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՄայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ […] ...
23:39 30.05.2025
«Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող հարցերՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը 2025 թվականի մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետությունում (ք. Մանիլա) մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: «AWUF 2025»-ի նպատակն է խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային […] ...
23:36 30.05.2025
Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնիցԹիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հիշեցնում են, որ երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով […] ...
23:32 30.05.2025
Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորումԳավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծանոթանալով օր օրի […] ...
23:27 30.05.2025
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԳերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում: ...