Դիարբեքիրի ժողովուրդը ոգևորությամբ կընդունի Գարոյին. Դեմիրթաշը՝ Կարո Փայլանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+18.09 oC

Դիարբեքիրի ժողովուրդը ոգևորությամբ կընդունի Գարոյին. Դեմիրթաշը՝ Կարո Փայլանի մասին

15:00 02.06.2018

Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է իր սպասումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին վերջինս ասել է, որ Կարոն համապատասխանում է Դիարբեքիրին, Դիրաբեքիրն էլ՝ Կարոյին: Նա հիշեցրել է, որ Դիարբեքիրն անցյալում մշտապես բազմէթնիկ, բազմամշակութային քաղաք է եղել:

«Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո տեղի ունեցածները Դիարբեքիրի այդ յուրահատկությունը վերացրին: Մինչև 1980-ական թվականները հայկական ընտանիքներ էին ապրում Սուր գավառում: Անգամ իմ մանկության տարիներին հայերը շարունակում էին այստեղ ապրել: Սակայն 80-90-ականների ճնշումներն ու բռնությունները ստիպեցին երկրից հեռանալ «վերջին հայերին»: Դա վերին աստիճանի ողբերգական ու տրավմատիկ երևույթ է: Հայերը Դիարբեքիրում հյուրեր չեն, տեղացիներ են: Գարոյի առաջադրումը Դիարբեքիրում այս առումով իմաստավորված պատասխանն է այդ ցավոտ պատմությանը: Վստահ եմ, որ Դիարբեքիրի ժողովուրդը Գարոյին այդ պատմական գիտակցությամբ ոգևորությամբ տեր կկանգնի ու գրկաբաց կողջունի: Բացի այդ, Գարոն էլ Դիարբեքիրում օտար չէ: Հավատացած եմ, որ տեղի երիտասարդների հետ շատ լավ հարաբերություններ է հաստատելու ու լավ ներկայացուցչություն ունենա: Նրան հաջողություններ եմ մաղթում»,- ասել է Դեմիրթաշը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

23:46 30.05.2025

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

Երևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար

23:43 30.05.2025

Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար

Մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ […] ...

«Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող հարցեր

23:39 30.05.2025

«Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին քննարկվել են ջրային ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը 2025 թվականի մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետությունում (ք. Մանիլա) մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: «AWUF 2025»-ի նպատակն է խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային […] ...

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

23:36 30.05.2025

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հիշեցնում են, որ երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով […] ...

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորում

23:32 30.05.2025

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծանոթանալով օր օրի […] ...

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

23:27 30.05.2025

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում: ...

BACK_TO_TOP