15:25 02.06.2018
Կասյան փողոցի հարակից տարածքում դարձյալ վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ևս այցելել է տոնավարճառ, իսկ լրագրողները Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել են, թե ինչպես է արձագանքում խոշոր առեւտրային ցանցերի այն հայտարարությանը, գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
«Որևէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի: Չի կարող անասելի գների բարձրացում լինել: Եթե այստեղի թութը գնեն, դնեն 5000 դրամ, թութ չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կդարձնենք 5000: Այդ դեպքում՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետև սուպերմարկետները նրանցից բիզնեսները վերցրեցին, մի փոքր ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում գինն աճի, բակերի փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել: Ես որեւէ ճգնաժամի պատճառ չեմ տեսնում», – ասել է Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը ևս միանում է վարչապետի հորդորին:
Հիշեցնենք, որ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն արձագանքել է այս հայտարարությանը և կոչ արել՝ բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին: Վարչապետն ասել է, որ, նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
23:36 30.05.2025
Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնիցԹիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հիշեցնում են, որ երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով […] ...
23:32 30.05.2025
Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորումԳավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծանոթանալով օր օրի […] ...
23:27 30.05.2025
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԳերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.366 միավոր և զբաղեցրել է երրրոդ տեղը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,166 միավորով 7-րդն է։ Մանրամասները՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեսանյութում: ...
23:22 30.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներըՄայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ «Mustang»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ ...
23:17 30.05.2025
Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտիԿարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) սև գոտիներ է շնորհել դերասաններ Ջեքի Չանին և Ռալֆ Մաչիոյին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ «Կարատե տղան» ֆիլմաշարի յոթերորդ մասի գովազդային արշավի շրջանակներում։ Սև գոտիները դերասաններին հանձնել է WKF-ի գլխավոր քարտուղարը։ «Կարատեն կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում և բազմաթիվ համայնքներում։ Այն խորհրդանշում […] ...
23:14 30.05.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։ «Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև […] ...