Վրաստանում ստեղծվում է ընդդիմության երկրորդ ճակատը. կարծիքներ Թբիլիսիից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+27.09 oC

Վրաստանում ստեղծվում է ընդդիմության երկրորդ ճակատը. կարծիքներ Թբիլիսիից

18:54 18.12.2018

Թելավիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության շուրջ առաջացած լարվածությունը պահպանվում է: Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց Թելավիի ճանապարհին ոստիկանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների համար: Երկու կողմից էլ տուժածներ կան:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության ժամանակ Թելավիում ընդդիմության հրահրած միջադեպից հետո երկրում լարվածությունը պահպանվում է: Երդմնակալության արարողությունը խափանելու անհաջող փորձից հետո Թբիլիսի վերադարձած ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացրել, խորհրդարանի շենքի առջև վրաններ են տեղադրվել:

Միավորված ընդդիմությունը հայտարարել է դեկտեմբերի 18-ից սկսվող շարունակական ակցիաների մասին: Նախագահի պարտված թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, մասնավորապես, ասել է.

«Մենք պահանջում ենք հնարավորինս կարճ ժամանակում անցկացնել խորհրդարանական ընտրություններ, փոփոխել ԿԸՀ կազմը և ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով: Իշխանությունները պետք է ընդգրկվեն քաղաքական գործընթացում և քրեական մեթոդներից վերադառնան քաղաքական գործընթաց»:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություններ է տարածել Վաշլիս-Ցիխեի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ըստ այդ հայտարարության՝ ոստիկանությունը բազմիցս զգուշացրել և հորդորել ընդդիմության ներկայացուցիչներին զերծ մնալ բռնություններից ու անօրինություններից: Ըստ ընդդիմադիր աղբյուրների՝ ոստիկանական բռնության զոհ են դարձել խորհրդարանի անդամներ, լրագրողներ, հասարակ քաղաքացիներ: Ընդդիմության գործողությունների հետևանքով տուժել է 10 ոստիկան, փչացել է ավելի քան 10.000 լարի արժողությամբ ՆԳՆ տեխնիկա: Ագրեսիվ գործողությունների մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեն: ՆԳՆ-ն կոչ է արել ընդդիմությանը զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից:

Վրաստանում ծավալված իրադարձություններին արձագանքել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սատարում է խոսքի ազատությանը, բայց դա պետք է արվի խաղաղ ճանապարհով: Վրաստանում ստեղծված իրավիճակը գնահատել են նաև վերլուծաբանները:

քաղաքագետ

Դավիթ Լոսաբերիձե

Քաղաքագետ Դավիթ Լոսաբերիձեն SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում ասաց. ««Վրացական երազանք» կուսակցությունն արդեն 6 տարի իշխանություն է, և բնական է, որ հասարակությունը պետք է դժգոհություններ ունենա: Վրաստանում տեղի ունեցող գործընթացների հետևում իշխանության սխալ քաղաքականությունն է, սակայն ճիշտ չէ դատողություններ անել` նայելով այսօրվա իրադարձություններին: Դեռ պետք է սպասել 1-2 ամիս, հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ ռազմավարություն են մշակել ընդդիմադիրները և ինչպես են աշխատելու իշխանությունները, մանավանդ, որ նախագահի դերակատարումը էականորեն փոքրացել է»:

Ընդդիմությանը Եվրոպայից աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Դեռ երեկ երեկոյան նա ֆեյսբուքյան իր էջում բոլոր համախոհներին հորդորել է միանալ ցույցին: Սաակաշվիլին նաև դիմել է տաքսիների և միկրոավտոբուսների վարորդներին և կոչ արել Վրաստանի քաղաքներից և գյուղերից բոլոր ցանկացողներին անվճար տեղափոխել Թբիլիսի՝ ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու:

Նիկա Չիտաձե

Վրացի մեկ այլ քաղաքագետ՝ Նիկա Չիտաձեն, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմությունը երկրորդ ճակատով է աշխատելու, որն ավելի կարևոր է:

«Նրանք մոտ մեկ միլիոն ստորագրություն պետք է հավաքեն, ինչը հնարավորություն կտա արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպել: Այդ առումով ճիշտ էր Սաակաշվիլիի կոչը, որ բոլորը մեկ մարդու պես միմյանց օգնեն և Վրաստանի տարբեր կողմերից հավաքեն իշխանությունից դժգոհող մարդկանց: Դրա շնորհիվ ստորագրություններն ավելի արագ կհավաքվեն»:

Ի դեպ, Վրաստանի սահմանադրագետները երկրի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն են համարել Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը. վերջինս երդվել է Սահմանադրության վրա՝ առանց դադարեցնելու պատգամավորի իր լիազորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուն «Ալ-Նասրի» ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել

12:17 13.06.2025

Ռոնալդուն «Ալ-Նասրի» ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությունից խնդրել է տրանսֆեր իրականացնել, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերը ձախողելուց հետո, որը համարվում էր ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը, «Ալ-Նասրը» Ռոնալդուի խնդրանքով կենտրոնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյի ձեռքբերման վրա։ Ավարտված մրցաշրջանում 20-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

12:10 13.06.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մելքումովի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով

12:05 13.06.2025

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար: «Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», – ասել է նա՝ պատասխանելով […] ...

SHANTNEWS

12:00 13.06.2025

SHANTNEWS

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

11:57 13.06.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ: Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ […] ...

Եվրոպական 4 ակումբներ հետևում են  Էդուարդ Սպերցյանի խաղին

11:52 13.06.2025

Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղին

Եվրոպական 4 ակումբներ հետևում են «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Այդ ակումբների թվում են «Լիդս Յունայթեդը», «Լենսը», «Պորտուն» և «Սևիլյան»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի խաղացողի արժեքը գնահատում է 25 […] ...

BACK_TO_TOP