11:18 08.12.2017
Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տանը գազի վառարանից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
18:23 14.08.2025
Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...
17:54 14.08.2025
Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...
17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովինՔաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...