Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ

13:09 04.12.2017

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: Այս մասին տեղեկանում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ պետք է պահպանվեն կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 20.07.2006թ. թիվ 1026-Ն և 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներով սահմանված պահանջներն ու նորմերը, որոնցով սահմանված են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները:

 

«Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը: Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն» (կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 20.07.2006թ. թիվ 1026-Ն և 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներ):

 

Սակայն, ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում՝ առանց թույլտվության, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները, Մաստարա համայնքի ղեկավարի որոշմամբ տրամադրված հողակտորից դուրս, մոտ 1 հա չափով, կատարվել են լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ և դաշտամիջյան ճանապարհների կառուցում՝ ճանապարհի եզրերին, ինչպես նաև փորվածքի շրջակայքում առաջացնելով բուսահողի և տարբեր ապարներ պարունակող լեռնային զանգվածի կուտակումներ:

 

 Արդյունքում, բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր նշանակությունը, որի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:

 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

18:16 14.08.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

18:07 14.08.2025

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...

SHANTNEWS

18:00 14.08.2025

SHANTNEWS

Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին

17:54 14.08.2025

Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

17:45 14.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

17:37 14.08.2025

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...

BACK_TO_TOP