Նոր մանրամասներ Երևանում կատարված սպանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

Նոր մանրամասներ Երևանում կատարված սպանությունից

14:35 06.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի  Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Փորձագետների կողմից դիակի զննության նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նախաբազկին և բազկին, ձախ ուսագոտու շրջանում, պարանոցի ձախ կեսի կողմնային, կրծքավանդակի ձախ կեսի առաջային, պարանոցի աջ կեսի վերին երրորդի կողմնային, աջ ուսագոտու մակերեսին:  Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի շրջակայքից հայտնաբերվել և առգրավվել է թվով 6 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի վրա՝ մեկ գնդակ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից: Պարզվել են ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված սպանությանը հնարավոր առնչությունը ունեցած այլ անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

18:23 14.08.2025

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

18:16 14.08.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

18:07 14.08.2025

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...

SHANTNEWS

18:00 14.08.2025

SHANTNEWS

Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին

17:54 14.08.2025

Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

17:45 14.08.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...

BACK_TO_TOP