Քաղաքապետի աշխատավարձի չափը բարձրացնելու առաջարկ և նախագիծ Գյումրիի ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Քաղաքապետի աշխատավարձի չափը բարձրացնելու առաջարկ և նախագիծ Գյումրիի ավագանու նիստում

19:48 09.02.2021

Այսօրվա   Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային 20 հարցերից մի քանիսը վերաբերել են դրամական աջակցություններին ու բյուջեի ֆինանսական փաստաթղթի դրույթների փոփոխությանը։ Դրանց թվում էր նաև  քաղաքապետի աշխատավարձի չափի սահմանման մասին նախագիծը։ Գյումրիի ավագանուն առաջարկ էր ներկայացվել քաղաքապետի աշխատավարձը բարձրացնել 10%-ով։

 

 

 

«Գյումրիի ավագանին որոշում է՝   ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի  վարձատրության չափը սահմանել  ամսական 340 հազար դրամ և որոշումը ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի մեկից»,-նախագիծը ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը:

 

«Չասեք,թե հիմա աշխատավարձդ բարձրացնում ես՝ ուղղակի պիտի բարձրացնեմ, որպիսի կարողանան էդ 10 տոկոս բարձրացումները անեն աշխատակազմի համար։ 80 %-ը  հաստիքացուցակների կազմվում է իմ աշխատավարձի չափից»,- հայտարարել է  Գյումրիի քաղաքապետը ։ 

 

Դրանից հետո  Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից առաջարկ հնչեց բարձրացնել 450 հազար դրամի չափով․

«Ես առաջարկում եմ բարձրացնել մինչև 450 հազար դրամի չափով և ըստ այդմ հետագայում բարձրացնել նաև տեղակալներինը ու մյուս աշխատակազմի աշխատավարձերը, որովհետև էս ռոճիկները թվեր չեն, որ մերոնք ստանում են,առաջարկս շատ լուրջ է»,- շեշտեց ավագանու անդամը։ 

 

 

Հաջորդ լուրջ առաջարկն էլ վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի պարգևատրումների հստակ կարգ սահմանելուն, որ հետագայում շահարկումներից խուսափելու համար ։ Ըստ այդմ առաջարկվեց  մշակել պարգևատրման ինչ որ մի արդար համակարգ, որ մեխանիկական չլինի, որպեսզի հասկանան՝ մարդը կոնկրետ ինչ -որ մի սխրանքի, կարևոր  գործ անելու համար կստանա պարգևավճար:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP