Մշակույթի նախարարությունը 12 տարի քայքայել է էդ շենքը․ Գյումրիի «վառեմ-մարեմ»-ի շենքի վերականգնման նոր նախագիծը քննարկման է դրվել ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Մշակույթի նախարարությունը 12 տարի քայքայել է էդ շենքը․ Գյումրիի «վառեմ-մարեմ»-ի շենքի վերականգնման նոր նախագիծը քննարկման է դրվել ավագանու նիստում

19:30 09.02.2021

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատմական շենքի պահպանությանը: Այն գտնվում է քաղաքի պատմական միջուկում, համարվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող կառույց, հայտնի  է դարձել որպես Հայ կինոյի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով։ Շենքի պահպանության, հետո վերակառուցման ուղղությամբ տասնյակ տարիներով բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, բայց ոչ մեկը չի  իրականացվել։

 

2017 թվականին մշակույթի նախարար էր Արմեն Ամիրյանը, որը հենց Գյումրիում  ներկայացրեց շենքի վերակառուցման վիրտուալ նախագիծը, ըստ որի՝ առաջին հարկում լինելու էին արհեստագործական սրահներ, մի հատվածում տեղակայվելու էր երկրագիտական թանգարանը, իսկ այն հատվածում, որտեղ գործել էր ցարական Ռուսաստանի փոստատունը, դառնալու էր փոստի թանգարան: Հավակնոտ ծրագիրը գնահատվել էր մեկ միլիոն դոլար:

 

Հետո պարզվել է, որ 2009 թվականից պատմամշակութային կառույցը հանձնվել է մշակույթի նախարարության  ենթակայության։

«12 տարի շարունակ էս շենքի տերը մշակույթի նախարարությունն է եղել, բայց մատը մատին չի խփել, ու 12 տարում էդ շենքը ահագին քայքայվել է, շենքը վերևից ներքև փլած-թափած է ու փորձանքի բուն է: Ըստ էության, մշակույթի նախարարությունը քայքայել է «Կումայրի» արգելոց-թանգարանի սեփական տան մաս կազմող շենքերը և հիմի որոշել է փոխել կարգավիճակը: Էն ժամանակ էլ են խոստումներ եղել, երդում են կերել, որ կնորոգենք մշակութային կենտրոն դարձնելու նպատակով․ երկրագիտական թանգարանը պիտի էդտեղ տեղավորվեր: Տրամաբանությունը էդ է հուշում, որ 2009 թվականից իրենցն է եղել, կարող էին 3-4 տարվա ընթացքում սարքեին, բայց չեն արել»,- նիստի ժամանակ հայտարարեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

 

Քաղաքի այցեքարտերից մեկը համարվող շենքը նորից ուշադրության է արժանանում։ Ըստ նոր ներկայացված նախագծի, շենքի առաջին հարկը լինելու է թանգարան, իսկ մյուս հատվածները տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության կենտրոն։

«Հիմա ծրագրի փոփոխություն է կատարվել և որոշել են, որ շինությունը տրամադրեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրամին, և խնդրել է մշակույթի նախարարությունը՝ փոխվարչապետի հանձնարարականով, որ մենք փոփոխություն կատարենք և փոխենք նշանակությունը, այսինքն՝ մշակութայինից փոխենք կրթականի»,- նոր նախագիծը ներկայացրեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ  Գասպարյանը:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներո, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP