14:57 18.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր համար ձեռք բերված մեքենայի վերաբերյալ մամուլում հայտնված որոշ տեղեկությունների:
«Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ: Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության), չգիտեմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքրվել՝ նո՞ր է, թե՞ հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխությունները ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:
Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքը իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագործվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և իհարկե ծախսվում են հազարավոր դոլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար:
Իսկ ծառայություն մատուցող լրատվական կայքերը, որոնք ունեն հստակ առաջադրանք քարոզչություն տանելու և մեր մասին թյուր տպավորություն ստեղծելու, ստեղծագործական և աշխատանքային իմաստով ճգնաժամի մեջ են: Ինձ գաղտնի նկարում են մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս (որը ես, ի միջի այլոց, անում եմ արդեն 1,5 տարի), նյութի մեջ դնում սուտ տեղեկատվություն և համարում իրենց առաջադրանքը կատարված: Առաջարկում եմ այդ գումարներն ու ռեսուրսները ներդնել ավելի օգտակար գործի մեջ, քանի որ, ձեր առաջադրանքը` մեզ ներկայացնել սխալ լույսի ներքո, երբեք էլ իրականություն չի դառնալու»,- գրել է նա:
12:20 09.08.2025
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումըԹուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...
12:10 09.08.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ...
12:02 09.08.2025
Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարությունԻրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում հրապարակված գրառման մեջ: Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կապ […] ...
11:50 09.08.2025
Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցությանՎլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...
11:40 09.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում […] ...