16:37 28.05.2019
Ինչպե՞ս պայքարել գիտական աստիճան ունենալու մոլուցքի դեմ. «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանն այս հարցը քննարկել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ։
«Կա մի ռադիկալ լուծում. բոլորին կանչել և ասել` մի հատ պատմի, թե ինչ ես գրել: Օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանին ժամանակին կանչեին, ասեին` արի պատմի, թե ինչ ես գրել: Քանի որ դա ընդունելի չէ, մենք պետք է ուրիշ ճանապարհ գտնենք»,- ասել է Սմբատ Գոգյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքանով է սպառվել մեր պաշտոնյաների՝ գիտական աստիճան ունենալու ձգտումը, ԲՈԿ նախագահն ասել է.
«Մի քանի ամիս առաջ բժշկությունից պաշտպանեց Արցախի Հանրապետության նախարարներից մեկը: Հիմա չգիտեմ՝ ինչքանով էր դա իր աշխատանքը, թե ոչ: Սա ասում եմ նրա համար, որ ասում եք՝ սպառվե՞լ է, թե՞ ոչ: Իշխանափոխություն է եղել, եկեք չբացառենք, որ կարող է նոր շունչ սկսվել: Ես հավատում եմ, որ մարդը սկսում է ընկնել կեղծ արժեքների, կեղծ կոչումների հետևից, երբ որ ներքին իր էներգիան սպառվում է: Իսկ դա գալիս է լճացման արդյունքում: Ցանկացած իշխանություն, որը լճանա, նրա ներկայացուցիչները սկսելու են հղփանալ և ցանկանալու են իրենք նույնպես ունենալ էդ գիտական աստիճանները»:
14:38 13.06.2025
Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համարԻսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ ...
14:30 13.06.2025
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է տրամադրել աշխարհի ամենամահացու զենքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո, հայտարարել է, որ Իսրայելն ունի աշխարհում ամենամահացու զենքը։ Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում զգուշացրել է Իրանին ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքների մասին ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում ամենամահացու զենքը, որն ունի նաև Իսրայելը»։ ...
14:24 13.06.2025
Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղարՀայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք […] ...
14:17 13.06.2025
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...
14:10 13.06.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանելԵգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...
14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժածՀունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...