17:09 28.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում, անդրադառնալով գրագողության դեմ պայքարին, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասել է, որ այդ հարցում առաջարկ ունեն նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերներից։
«ՌԴ-ում կա «Դիսերնետ» օնլայն համակարգ, որը հիմնեցին մի քանի կամավորներ, որոնք արդեն ներվայնանում էին, որ գրագողությունը ծաղկում է ՌԴ-ում: Նրանք հիմնեցին և սկսեցին գրագողության դեպքերի մասին բացահայտ գրել այդ պորտալում: Նրանց հետ մենք զրուցել են, նրանք պատրաստ են տեխնիկապես աջակցել», – ասել է Սմբատ Գոգյանը:
Ըստ ԲՈԿ նախագահի՝ ռուս գործընկերներն ասել են, որ Հայաստանում պաշտպանված, ռուսերենով գրված ատենախոսությունները պատրաստ են ստուգել ու բացահայտել գրագողության դեպքերը:
«Ուղղակի այստեղ մի խնդիր կա՝ որքանո՞վ է ճիշտ օտարերկրյա քաղաքացիներին տալ հասանելիություն Հայաստանում գրված ատենախոսություններին: Եթե խնդիր չլինի, կհամագործակցենք: Իմ ասածն այն է, որ այդ պորտալը ԲՈԿ-ը 1-2 տարի օգտագործի, հետո հանձնի ՀԿ-ին, քանի որ մի օր էլ, գուցե, հայկական ԲՈԿ-ը կոռումպացվելու շեմին կանգնի, դրանից խուսափելու համար»,- հավելել է ԲՈԿ նախագահը:
14:24 13.06.2025
Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղարՀայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք […] ...
14:17 13.06.2025
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...
14:10 13.06.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանելԵգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...
14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժածՀունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
14:06 13.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքինԻսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...
14:03 13.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...