Գյումրիում բացվել է Համազասպ Պիճիկյանի ու 43 նկարիչների համատեղ ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիում բացվել է Համազասպ Պիճիկյանի ու 43 նկարիչների համատեղ ցուցահանդեսը

21:23 30.09.2018

Գյումրիի օրվա տոնակատարությունների շրջանակում «Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Հուշեր. Համազասպ Պիճիկյան» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գյումրեցի հայտնի նկարչի տարբեր տարիների աշխատանքները, իսկ սրահներից մեկում էլ առանձնացվել էին քաղաքի կոլորիտը պատկերող նկարները:

Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ժանրերում ստեղծագործող 43 նկարիչներ ու լուսանկարիչներ, նրանցից շատերը վարպետի ընկերներն ու աշակերտներն են եղել:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Համազասպ Պիճիկյանի որդին ՝ Արամ Պիճիկյանը, ով հպարտությամբ նշել է, որ հայրը տարված է եղել Գյումրվա ճարտարապետությամբ ու կոլորիտով ու իր լուսանկարներում պատկերել է քաղաքի հին փողոցներն ու մարդկանց:

«Համիկը շատ-շատ կսիրեր իր քաղաքը, ինքն ամեն ինչն է սիրել, իր քաղաքի մշակույթը, ճարտարապետությունը, մարդկանց, շատ առաջարկներ է ունեցել քաղաքից գնալու, բայց չգնաց ու մինչև վերջ մնաց ու ստեղծագործեց իր ծննդավայրում»,- այսպես է Արամ Պիճիկյանը բնութագրել լուսանկարիչ հորը:

Արամ Պիճիկյանը ևս նկարիչ է ու այս ցուցահանդեսում ներկայացել էր նոր տեխնոլոգիայով ստեղծված՝ ֆոտոյի ու գրաֆիկայի համադրությամբ փորագրված լուսանկարներով, որտեղ պատկերված էին Գյումրիի թանգարաններն ու հայտնի կառույցներից մի քանիսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP