21:58 30.09.2018
Գյումրիի բոլոր փողոցներում ու հարակից թաղամասերում այսօր տոնական տրամադրություն էր: Արվեստների, արհեստների ու հումորի քաղաքը հյուրերին ու զբոսաշրջիկներին էր ներկայացել իր վարպետների ձեռագործ աշխատանքներով, իսկ Վարդանանց հրապարակում էլ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Գյումրվա ավանդական ֆռռիկի՝ հոլի խաղային ցուցադրություն, ինչը գրավեց հատկապես երևանցի Աստղիկ Սահինյանի ուշադրությունը, ով ամուսնու հետ մասնակցում էր քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
«Հմի վարպետությունս ցույց տամ, ամուսնուս աչքը վախեցնեմ»,-Գյումրվա բարբառով ու կատակով նշեց տիկին Աստղիկն ու սկսեց պարանը փաթաթել ֆռռիկին:
«Գյումրիում ամեն ինչ շատ հետաքրքիր է, առանց այդ էլ այն շատ կոլորիտային քաղաք է, մեր Հայաստանի աղն է։ Համ ու հոտը հենց Գյումրիում է, այ հիմա էլ ես համ ու հոտ տեսա, իմ մանկության խաղերը տեսա ու մտովի տեղափոխվեցի մանկություն»,- ուրախությամբ նշեց տիկին Աստղիկն ու հպարտացավ, որ իրենց թաղի լավագույն հոլ խաղացողն է եղել ու միշտ հաղթել է տղաներին:
Հիշեցնենք, որ Գյումրվա հայտնի խաղը՝ ֆռռիկը, մի քանի տարի առաջ վերականգնեցին Արսեն Վարդանյանն ու նրա ընկերները, ինչը սիրվեց շատերի կողմից:
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...