8 միլիոն դրամ տոնակատարության անցկացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

8 միլիոն դրամ տոնակատարության անցկացման համար

23:59 11.09.2018

Գյումրիի ավագանին վերադարձել է երկամսյա արձակուրդից և այսօր անցկացրել է աշնանային նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում եղել է 30 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է նվիրատվություններին ու ֆինանսական հատկացումներին: Կարևոր հարցերից մեկն էլ առնչվել է «Գյումրու օր» տոնական միջոցառումների անցկացման ֆինանսավորմանն ու կազմակերպմանը:

Տեղական բյուջեից կհատկացվի այնքան գումար, որքան նախորդ տարի ՝ 8 միլիոն դրամ,որից միայն 3 միլիոնը կծախսվի լուսաձայնային սարքավորումների վարձակալման համար : «Գալա» խմբակցության անդամները նախ դժգոհեցին ներկայացված նախահաշվում կատարված հաշվարկներից, ապա հանդես եկան առաջարկությամբ:

«Մենք տարեկան երկու-երեք միջոցառում ունենք, և էս ծախսերն ամեն անգամ կատարում ենք, մի անգամ էս լուսային ու ձայնային սարքավորումները առնենք, որ էս ծախսը անընդհատ չկատարենք»,- առաջարկեց «Գալա» խմբակցության ավագանու անդամ Արման Գրիգորյանը:

Ներկայացված առաջարկին քաղաքապետարանը  կանդրադառնա  հաջորդ տարվա բյուջեն քննարկելիս: Իսկ 8 միլիոն դրամի հատկացման մասին նախագծին ավագանին, այնուամենայնիվ, միաձայն կողմ քվեարկեց:

Հիշեցնենք, որ «Գյումրիի օր» տոնակատարությունը կանցկացվի սեպտեմբերի 30-ին, իսկ մշակութային միջոցառումները  կմեկնարկեն առավոտյան ժամը 10-ից և կանցկացվեն քաղաքի կենտրոնական հատվածներում և ծայրամասային Մուշ և Անի թաղամասերում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

BACK_TO_TOP