Գյումրիի կենտրոնական փողոցները վերածվել են շինհրապարակների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Գյումրիի կենտրոնական փողոցները վերածվել են շինհրապարակների

15:33 08.08.2018

Գյումրիի կենտրոնական գրեթե բոլոր փողոցները շինհրապարակի են վերածվել: Վարկային և մի փոքր մասն էլ դրամաշնորհային ծրագրով, որի արժեքը դեռ 2015-ից էր հայտնի, կազմում է 23.8 մլն եվրո, մեծ ծավալի  շինարարություն է սկսված Երևանյան խճուղի, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծ, Գերցեն, Գարեգին Նժդեհ փողոցներում, Շառլ Ազնավուրի  հրապարակում, իսկ Մուշ թաղամասը Անի թաղամասին կապող փողոցների ու մյուս հրապարակների շինաշխատանքները կմեկնարկեն ավելի ուշ: Երեք շինկազմակերպություն է աշխատում, տասնյակից ավելի միավոր տեխնիկայով:

Քանդման աշխատանքները նախ սկսեցին մայթեզրերից ու հասան փողոցներ: Հիմա մայթն ու փողոցը գրեթե իրարից չեն էլ տարբերվում: Տրանսպորտային միջոցները որտե՞ղ ու ինչպե՞ս են կանգառ անում: Ուղևորներն ու վարորդները նայում են իրենց հարմարությանը: Կանգառում սպասելը համենայնդեպս անհնար է: Շինարարը դարձյալ ներողամտություն է հայցում, քաղաքացիներն էլ  ըմբռնումով են մոտենում, միայն թե վերջապես նորոգվեն փողոցները:

Շինարարներն էլ իրենց հերթին բողոքելու պատճառներ ունեն: Փողոցները նեղ են, աշխատանքների ընթացքում երթևեկությունը չի դադարեցվում, ինչն էլ խանգարում է բանվորների ու բեռնատար մեքենաների աշխատանքին: Գերբեռնված փողոցներում անցուդարձի հսկողությունն ու երթևեկության կանոնակարգումը եղել է նախնական պայմանավորվածություն, որ պետք է իրականացնեն ճանապարհային ոստիկանները: Գյումրիում ոստիկանական տվյալ ստորաբաժանումը տեղեկացնում է, որ այդքան ռեսուրս չունի, եղած մի քանի մեքենաներն էլ իրականացնում են շրջիկ ծառայություն:

Հիմնանորոգվող փողոցներում կենցաղային կոյուղատար համակարգի փոխարինման հարցը կմնա անլուծելի, այդպիսի աշխատանքներ ծրագրում ներառված չեն: Մոտ 70 տարվա կոյուղատար խողովակները կոմունալ բաժինն ու ջրմուղն էլ գիտեն, որ շատ վատ վիճակում են: Կոյուղատարը կարգի բերելու գործը այդ հատվածներում կոմունալ բաժինն է անելու, հետո հանձնելու է ճանապարհաշինարարին: Բոլոր կոմունիկացիաները լինելու են ստորգետնյա: Հեռահաղորդակցության օպերատորներն ու էլցանցը մի քանի օրից կսկսեն մալուխների մոնտաժման աշխատանքները: Որոշ հատվածներում տեղադրվելու են նոր հենասյուներ:

Նոր կառուցվող փողոցները վերջապես նաև անձրևաջրատար համակարգ կունենան: Իսկ նախկինում ունեցածները, որոնք տարիներ առաջ շինարարները ասֆալտի տակ են թողել, կվերականգնեն: Սա շինարարության որակից բացի երաշխիք է ասֆլատապատման երկարակեցության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP