Ռուսաստանի մի շարք հայ գործարարների հետ նախնական պայմանավորվածություններ կան՝ հայկական սահմանապահ համայնքներում բիզնեսի հիմնման վերաբերյալ. Տարածքային կառավարման և զարգացման նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Ռուսաստանի մի շարք հայ գործարարների հետ նախնական պայմանավորվածություններ կան՝ հայկական սահմանապահ համայնքներում բիզնեսի հիմնման վերաբերյալ. Տարածքային կառավարման և զարգացման նախարար

21:50 11.07.2018

Սահմանապահ գյուղերում, վերջին տարիներին տրված որոշակի արտոնությունների արդյունքում, դրական փոփոխություններ են գրանցվել, բայց դրանք բավարար չեն: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կարծում եմ, որ մեր սահմանամերձ, և առավել ևս սահմանապահ համայնքները, ինչի եմ առանձնացնում, որովհետև մենք ունենք ավելի խոցելի համայնքներ, որոնց հեռավորությունը սահմանին շատ ավելի մոտ է, այնտեղ արտագաղթի տեմպերն ավելի մեծ են, և մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք այդ համայնքներում, որ մարդիկ չուզենան հեռանալ այդտեղից, այլ վերադառնան»,- ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Խոսելով վերջերս ՌԴ կատարած իր այցի մասին՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ ինքը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են սահմանամերձ տարածքների հնարավոր ֆինանսավորմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

«Ունենք մի շարք հայ գործարարների կողմից նախնական խոստումներ, տրամադրվածություն՝ գալ, շենացնել հայրենի գյուղերը՝ բիզնեսի միջոցով:  Իմ մոտեցումը հետևյալն է. օգնություն ասված երևույթը, ինչ-որ մեկին գումար տրամադրելը մեզանում պիտի փոխարինվի հայաստանյան բիզնես կյանքին, Հայաստանի զարգացմանն իրենց նպաստն ունենալու միջոցով: Ենթադրենք, արտասահմանում կամ տվյալ պարագայում Ռուսաստանի Դաշնությունում գործող գործարարը, ով ունի ծաղկուն բիզնես, կարծում եմ, որ ոչինչ չի խանգարում, որ դրա մի փոքրիկ մասը, կամ, այսպես կոչված, դուստր ձեռնարկությունը գործի հայկական որևէ համայնքում»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP