17:56 11.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պետք չէ կապել քաղաքական ազդեցության կամ քաղաքական նշանակման հետ: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում, խոսելով հեղափոխությունից հետո մեր երկրում մարզպետների փոփոխության ու մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականի մասին, ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մարզպետների մասով կարող եմ ասել, որ այդ պաշտոնները քաղաքական են, իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետին, ապա հստակ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն ավագանու կողմից ընտրված է և ժողովրդի կողմից ընտրված ավագանին է ընտրում, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինն ինքնուրույն մարմին է:
Իհարկե, այն ներկայացնում են նաև քաղաքական ուժերը, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Տվյալ պարագայում, Տարոն Մարգարյանի հրաժարականի մասով կա իրավական ընթացակարգ, և առաջիկայում մենք ականատես կլինենք, թե ինչ հանգուցալուծում կունենա»,- ասել է նախարարը:
Դիտարկմանը, որ մարզերում գոյություն ունեցող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, պետք է, որ լուծվեն տվյալ կուսակցությունների վարած քաղաքականության սկզբունքներից ելնելով, նախարարը պատասխանեց, որ այդ ամբողջ աշխատանքներն այժմ կարգավորվում են կառավարության կողմից, սակայն, համայնքների խոշորացման պարագայում դրանք ուղղակիորեն փոխանցվեն այդ համայնքների ղեկավարներին:
«Տվյալ պարագայում, այն քաղաքական ուժը, որը ղեկավարում է երկիրը, նա էլ իրականացնում է տարածքներում, մարզպետների կողմից իրականացվող քաղաքականությունը: Սա եռաստիճան կառավարման համակարգի մաս է, որը, կարծում եմ՝ մի գեղեցիկ օր Հայաստանում իր տեղը պիտի զիջի խոշորացված համայնքներին, երբ իրենց պարտականությունների մի մասը պիտի պատվիրակեն այդ խոշոր համայնքներին»,- ասել է Պապիկյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...