20:18 11.07.2018
Ես կողմ եմ Հայաստանում համայնքների խոշորացմանը, սակայն դրան պետք է հասնել աստիճանաբար և շատ զգույշ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ որևէ փոփոխություն կատարելուց առաջ կարևոր է իմանալ տվյալ համայնքի ներկայացուցիչների կարծիքն այդ հարցի վերաբերյալ ու այդ ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն կատարել, որից հետո միայն անցնել գործողությունների փուլին:
«Ակնհայտ է, որ կա խնդիր՝ (համայնքների-խմբ.) խոշորացման հետ կապված, բայց այդ խնդիրներն օբյեկտիվ և սուբյեկտիվ են:
Մի մասում դա եղել են առանց հանրային քննարկումների, առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, իսկ այն պարագայում, երբ դրանք լինեն հանրության կողմից քննարկված, խոշորացման կարևորությունը հանրության կողմից ընկալելի լինելուց հետո, այդ պարագայում մենք կունենանք այլ իրականություն:
Նախարարը կարևորում է մեր երկրում համայնքների խոշորացումը, քանի որ, ըստ նրա, այդկերպ հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել համեմատաբար փոքր համայնքների խնդիրներին:
«Մենք Հայաստանում ունենք փոքր ռեսուրս ունեցող համայնքներ, որոնք չեն կարողանում լուծել իրենց կենսական խնդիրները: Այսինքն, մշտապես, պետական բյուջեից տրվող դոտացիայի հաշվին պահում էին անգամ իրենց աշխատակազմերը: Այս պարագայում մենք ունենում ենք արդյունավետ կառավարում: Սակայն, սրան պետք է մոտենալ զգուշորեն, և, գոնե իմ պաշտոնավարման ընթացքում, և մեր կառավարության մոտեցումն է, Հայաստանում չի լինելու գոնե մեկ խոշորացում, որը չունենա հանրային համաձայնություն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Այս դեպքում արդեն, ըստ նախարարի, մարզպետերի դերն աստիճանաբար կարող է նվազել, քանի որ խոշորացված համայնքների ստեղծման պարագայում, ամբողջական մարզը ղեկավարելու փոխարեն յուրաքանչյուր խոշորացված համայնքի ղեկավարը կզբաղվի իր տարածքի խնդիրներով:
«Այս դեպքում մենք պետք է ժամանակ ունենանք, որ մարզպետարաններին տրված լիազորությունների մի մասը քիչ-քիչ պատվիրակենք խոշորացված համայնքներին»,- ասել է նախարարը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...