15:07 19.02.2018
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS-ը, մարտի 1-ից դեղերը պետք է վաճառվեն դեղատոմսով: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնալ պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի համար, հուլիսի 1-ին պարտադիր դեղատմոսով կվաճառվեն բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից դեղատոմսը պարտադիր կդառնա մնացած բոլոր դեղերի, այդ թվում՝ ցավազրկողների ու ջերմիջեցնողների որոշ չափաբաժինների պարագայում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան այսօր ցույց է տվել նաև դեղատոմսի օրինակը.
«Հաստատված է մի ձև, որը բազմակի օգտագործման համար է: Կան կտրոններ ձախ մասում, յուրաքանչյուր կտրոնը պահվելու է տվյալ դեղատանը: Մենք չենք սահմանափակում հիվանդի ընտրելու իրավունքը: Նա հաջորդ անգամ այդ դեղը կարող է ձեռք բերել այլ դեղատանը՝ իրեն հարմար գտնվող կամ ավելի հարմար գներով»:
Լրագրողների հարցին, թե ինչ ասել է «բազմակի օգտագործման», ՀՀ առողջապահության նախարարը պատասխանել է.
«6 անգամվա մասին է խոսքը: 6 ամիսն այն օպտիմալ ժամանակահատվածն է, որի ընթացքում դեղի ազդեցությունը քրոնիկ հիվանդների չի փոխվում, բայց սա նորից կախված է բժշկի նշանակումից: Մեկին սա կարող է արվել 6 ամսվա համար, մյուսին՝ 1 ամսվա»:
Ինչ վերաբերում է հաբերը ոչ թե տուփով, այլ մի քանի հատով գնելու հնարավորությանը, ապա նոր կարգի կիրառման դեպքում այն ևս կպահպանվի:
«Գիտեք, որ կա որոշում, որ հաբերը դեղատներից կարող են ձեռք բերվել հատուկ քանակներով: Դրանք հատուկ կփաթեթավորվեն՝ ստերիլ պայմաններում, անհրաժեշտ է, որ այդ փաթեթի վրա գրվի բաց թողողի անուն-ազգանունը, ստացողի անուն-ազգանունը, ժամկետը»,- պարզաբանել է Խաչատրյանը:
16:08 07.05.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունըՄեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...
16:02 07.05.2025
Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...
15:57 07.05.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
15:52 07.05.2025
Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի ԳալյանՀայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...
15:46 07.05.2025
Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ ՊեսկովՀայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...
15:38 07.05.2025
Սի Ծինփինը մեկնել է ՄոսկվաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...