Պետությունը «կարմիր գծերով» բյուջե է լցնում․ տնտեսագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Պետությունը «կարմիր գծերով» բյուջե է լցնում․ տնտեսագետ

12:05 19.02.2018

«Կարմիր գծերը» ապօրինի վճարի ձև են, որը հակասում է Սահմանադրությանը և 13 իրավական ակտերին: Այս կարծիքիքն են «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը և փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Բանախոսները նշեցին, որ սա շատ կարևոր հարց է հասարակության համար և ամեն օր նրանք ծանոթանում են մի շարք գործերի, որոնցում վարորդները մեղավոր չեն, սակայն մեծ չափի տուգանքներ պետք է վճարեն։

«Պետությունը փորձում է կարմիր գծերով լցնել պետական բյուջեն։ Մեր մայրաքաղաքը կարմրած է, իսկ  ավտոմեքենան կայանելու տեղ չկա։ Ավելին ասեմ՝ հենց  նրանք են իրավախախտումներ արել՝ գծելով երթևեկության մաս կազմող տարածքները»,- ասաց տնտեսագետը։

Մովսես Արիստակեսյանի խոսքերով  այդ կարմիր գծերով կայանտեղիները իրականում  իրենց գործառույթը չեն կատարում, քանի որ ավտոկայանատեղին երթևեկելի մասին դուրս գտնվող հատուկ կահավորված, ինժեներական կառույց պետք է լինի և պետք է հատուկ եք ու մուտք ունենա, ինչպես նաև մեքենաների անվտանգությունը ապահովի։ Իսկ կարմիր գծերը այս գործառույթնեից ոչ մեկը չի կատարում և ավելի շատ խանգարում են փողոցում երթևեկությանը։

«Ի՞նչ ծառայությւոն են մեզ մատուցում կարմիր գծերով կայանատեղին։ Սա մարդկանց քերթելու միջոց է։ Ամբողջ աշխարհում մարդիկ մտածում են երթևեկությունը թեթևացնելու միջոցների, իսկ մեզ մոտ մարդկանց պատժում են և գումար են գանձում»- նշեց Մովսես Արիստակեսյանը։

Իսկ փաստաբան Արտակ Խաչատրյան հավելեց, որ մեծ մասամբ տուգանքները արդարացված չեն, քանի որ ի սկզբանե կարմիր գծերը սխալ հատվածներում են նշված և համաձայն դրա այդ տուգանքները օրինական չեն։

«Ներկայացված գործերի մեծամասնությունը մենք հաղթում ենք։ Ես ուղղակի ուզում եմ , որ առաջին հերթին երթևեկության կանոններ սովորեցնեն հենց գծողներին, քանի որ «կարմիր գծեր» խանգարում են եթևեկությանը՝ լինեով խաչմերուկների հատվծում»,- նշեց փաստաբանը։

Նա նաև հավելեց, որ բողոքողները քիչ են, դատարանում տարեկան մինչև 10 հազար գործ է քննվում, քանի որ արձանագրված ակտերի 1%-ն է բողոքարկվում։ 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանք

16:25 07.05.2025

Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանք

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 6-ին` ժամը 13.45-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդու` Աշտարակի 36-ամյա և Մեծամորի 37-ամյա բնակիչների: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտված […] ...

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

16:19 07.05.2025

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

16:13 07.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

15:57 07.05.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP