10:31 18.02.2018
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը փետրվարի 16-ին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հասարակայնության հետ կապերի և թանգարանային համագործակցության բաժնից, դեսպանին ուղեկցել են առաջին խորհրդական Կլեր լը Ֆլեշերը, մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Տսագրիսը։
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հյուրերին դիմավորեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Սարդարապատի հերոսամարտի մասնակից Վաղարշակ Շահինյանի շիրիմին, ապա այցելել են թանգարան ու ծանոթացել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ընթացքին, քննարկել հայ-ֆրանսիական միջմշակութային կապերի հետագա ընդլայնման տարբեր հարցեր։
16:08 07.05.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունըՄեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...
16:02 07.05.2025
Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...
15:57 07.05.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
15:52 07.05.2025
Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի ԳալյանՀայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...
15:46 07.05.2025
Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ ՊեսկովՀայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...
15:38 07.05.2025
Սի Ծինփինը մեկնել է ՄոսկվաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...