Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+23.09 oC

Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետ

09:14 18.02.2018

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը երեկ՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին:

EcoNews.am-ը փորձել է մանրամասներ ճշտել Շահեն Խաչատրյանից, ով EcoNews-ի հետ զրույցում նշել է, որ պատահաբար է ականատես եղել այս իրավիճակին:

«Տեսանյութը նկարահանել եմ հենց նոր: Թափվում է Ախթալա գետ, այստեղից էլ գնում, լցվում է Դեբեդ գետ, որը շատ հեռու չէ: Պոչանքն անմիջապես գործարանից բաց է թողնվում Ախթալա գետը: Ես պատահական եմ տեսել, նկարել եմ»,- ասաց նա: 

Նշենք, որ օրերս ևս հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում էր Դեբեդ լցվող նյութը։

Տեսանյութի առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը պարզաբանել էր.

«Բազմիցս հայտարարվել է, որ 2018թ հունվարի 16-ից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացնում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ահազանգերի հիման վրա ենթադրյալ բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով, ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որի ավարտից հետո կտրվի հաղորդագրություն ստուգման արդյունքերի մասին»:

Վրույր Պեպանյանը գրել էր.

«Պոչամբարից խյուս, պոչանք վթարի պատճառները վերացնելուց հետո այլևս չի թափվում Դեբեդ գետը, այլ թափվում են մեխանիկական մաքրում անցած պարզաջրերը»:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

15:57 07.05.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

15:52 07.05.2025

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ  ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

BACK_TO_TOP