21:50 01.01.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի ավագանու որոշումներից մեկով նոր տարում՝ այսօրվանից սկսած, Մոսկվայում աշխատող եկվորների արտոնագրի տրամադրման համար վճարվող 4500 ռուբլի վճարի փոխարեն պետք է գանձվի արդեն 5000 հազար ռուբլի, որ համարժեք է մոտ 35 հազար դրամի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այս որոշումը քաղաքային ավագանին ընդունել էր դեռևս նոյեմբեր ամսին։ Որպես դրա հիմնավորում երկու պատճառ […]
17:20 31.12.2018
Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայում այսօր կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Նշվում է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի […]
15:42 31.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ, հայտնում են հանձնաժողովից: Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս […]
15:40 31.12.2018
2019 թվականի սկզբից ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև կնքված ազատ առևտրի հաստատման մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Սեուլում Հարավային Կորեայի արտադրության ու առևտրի նախարարության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակ ունի երկու երկրների միջև առևտրային նոր կապեր հաստատել: Համաձայնագրի շուրջ բանակցությունները երկու երկրներն սկսել են անցնող տարվա հունվարից, այն […]
12:50 31.12.2018
Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա: «Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ հեռախոսազրույցների […]
23:14 29.12.2018
Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել: Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ […]
19:24 29.12.2018
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ: Россия вводит запрет на импорт ряда украинских товаров. Это – ответная мера на санкционные ограничения со стороны Украины. Подписал соответствующее постановление — Дмитрий Медведев […]
15:19 29.12.2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, գրեթե ամեն տարի նույն վիճակն է, բեռնատար և մարդատար ավտոմեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհին խցանված: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք կա Լարսին այլընտրանք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Կա Հարավային Օսիայի ճանապարհով տարբերակը, բարձր մակարդակի վրա քննարկումներ են ընթանում: Այս առումով ՀՀ […]
12:20 29.12.2018
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք յուրօրինակ ընկալում ունեն անմեղության կանխավարկածի, գործարար համբավի պաշտպանության նկատմամբ: Ասվում է, որ ՀԿԵ ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և Քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ստորև ներկայացնենք Քննչական կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող […]
19:10 28.12.2018
ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N1405-Ն որոշմամբ Արմավիրի մարզում 50-100 տոկոսի չափով ցրտահարությունից և կարկտահարությունից տուժած համապատասխանաբար 15 և 48 համայնքի հողօգտագործողի առաջիկա օրերին կտրամադրվի 225 մլն 351 հազար դրամի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժինը: «Շահառուները բնական աղետի հետևանքով իրենց կրած վնասի փոխհատուցումը կարող են ստանալ տվյալ համայնքը սպասարկող փոստային […]
17:32 28.12.2018
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» կայքը։ Քննարկումները վերաբերել են նաև Հայաստանի գազաֆիկացման ու գազի ստորգետնյա պահպանման ամբարների խնդիրներ։ Կողմերը հանգել են եզրակացության, որ […]
16:26 28.12.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, […]
15:05 28.12.2018
Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի միջև գազի մատակարարումների գների մասին բանակցությունների արդյունքում որոշվել է ավելի ակտիվացնել բանակցությունները, քանի որ համաձայնության գալու համար որոշված է կոնկրետ ժամկետ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ երկխոսությունը, որովհետև մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարողանում ակտիվ բանակցություններ արձանագրել մեր […]
15:03 28.12.2018
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ազդեցություն է ունենում ձյունը շտապօգնության ծառայության վրա։ «Ձյան առատությունը, իհարկե, դժվարացնում է աշխատանքը, hատկապես, երբ ամբողջ քաղաքում են խցանումները: Ունենում ենք նաև ուշացումներ, ինչ ասեմ՝ տա Աստված, նման դեպքեր չլինեն»,- ասել է Ստեփանյանը: Հարցին, ձնաշատ օրերին հնարավոր չէ՞ ավելացնել մեքենաների ու […]
13:58 28.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ: 2019թ. […]
00:15 28.12.2018
Մենք մեկընդմիշտ պետք է հստակեցնենք մեր ռազմավարությունը, որից բխեցնենք, թե պետական ապարատն ինչին է ծառայելու, հետո արդեն գործառույթներ և ձևաչափ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում նախարարությունների կրճատման ու մի նախարարության մեջ ներառման հարցի մասին: «Եթե էսպես գնանք՝ շատ երկար կծառայի մեզ պետական կառավարման համակարգը, հանրային […]
20:22 27.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը խոսել է Հայաստանի պետական համակարգի աշխատանքի արդյունավետության ու դրա համար անհրաժեշտ մի շարք նախապայմանների մասին: Հաղորդավարի դիտարկմանը, թե Հայաստանի պետական համակարգում 104.000 աշխատող կա, մասնագետն ասել է, որ դա ինքնախաբեություն ու ավելորդ ճոխություն է: «Միանշանակ շատ է: Շատերը խոսում են, որ սոցիալական հարց է լուծվում: Չի […]
20:15 27.12.2018
Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում: Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են […]
19:29 27.12.2018
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի […]
19:25 27.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է […]
18:24 27.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]
17:28 27.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց: «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ […]
17:00 27.12.2018
Այսօր կայացել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադարձ է կատարվել անցնող տարվա տնտեսական ցուցանիշներին և արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները: «Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2018 թ. համար կկազմի […]
16:54 27.12.2018
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրվել է 2018թ. նոյեմբերի անշարժ գույքի շուկայի ամփոփ վերլուծությունը։ Համաձայն վերլուծության՝ 2018թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15.302 իրավունքի պետական գրանցման գործարք: Հանրապետությունում 2018-ի նոյեմբերին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 34,9 %, իսկ առավել ցածրը Վայոց ձորի մարզում՝ 2,2 […]
16:26 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չզեկուցվող հարցերի շարք, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել և մաքսատուրքից ազատել ՀՀ-ում ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների: Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ», «ՏԵՖՖԻ», «ԵՎՐՈ […]
16:24 27.12.2018
2018 թվականին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար: Այս մասին […]
15:54 27.12.2018
ՀՀ կառավարությունը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսային արտոնություն է տրամադրել 8 ընկերությունների, ինչի արդյունքում կկատարվի 23․857․785․702 դրամի ներդրում և կստեղծվի 541 նոր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
15:53 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հարց է ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ վերջին օրերին ինքը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստանում խանութներում հսկից դրամարկղային կտրոններ չտրամադրելու մասին: Դավիթ Անանյանն ասել է, որ ՊԵԿ-ը մշտական վերահսկողություն է իրականացնում առևտուր իրականացնող վայրերում, սակայն իրենք չեն կարող հսկել բոլորին, քանի որ ունեն մոտ 500 […]
15:13 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը, որով նախատեսվում է կատարել շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության […]