13:57 04.09.2018
Կառավարությունը կարկտից տուժած գյուղացիներին աջակցություն կտրամադրի: Այժմ գործադիրը քննարկում է, թե այդ աջակցությունն ինչ չափով է լինելու: Արդեն որոշված է, որ տուժած գյուղացիներին առձեռն գումար կտրամադրվի: Հանրապետությունում կարկտահարության վնասները կազմում են 6 մլրդ դրամ: Դրա ուղիղ կեսը՝ 3 միլիարդը, Շիրակի մարզի 24 գյուղերի կրած վնասն է: Ընդհանուր հաշվով Շիրակի մարզում կարկտահարվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային […]
12:18 04.09.2018
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտմում է b4b.am կայքը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին: 2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, […]
10:43 04.09.2018
Արմավիրցի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը՝ պահանջելով խաղողի մթերման գնի բարձրացում: Տասնյակ համայնքների բնակիչներ այսօր առավոտյան Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտ հավաքվել են, որից հետո փակել ավտոճանապարհը: Խաղողագործները նշում են, որ գարնանից իրենց խաբել են, ասել են՝ 160 դրամով են մթերելու, այսօր մթերման պահին մթերման սակագին են սահմանել 140 դրամը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն […]
08:58 04.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա հէկ կառուցել: Չնայած Հագվի գյուղի բնակիչները բողոքում են հէկի կառուցման դեմ` Գաբայանը փորձել է հէկի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե հէկի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը: Ինեսսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան […]
20:00 03.09.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է համապատասխան նախագիծ, որի ընդունման դեպքում սուպերմարկետներին կարգելվի զբաղվել իրենց կողմից արտադրված և ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով: «Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական […]
18:59 03.09.2018
Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015 թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել […]
18:46 03.09.2018
ԵՄ դիվանագետները որոշել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Ռիկարդ Յոզվիակը: eu diplomats have today decided to prolong the visa ban and asset freezes by another six months of politicians […]
15:30 03.09.2018
«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում […]
13:44 03.09.2018
Հոկտեմբերին Ռուսաստանում հացի գները կարող են բարձրանալ 10%-ով: Նման կանխատեսում են արել ռուսաստանցի հացարտադրողները, հայտնում է «Իզվեստիան»: «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ ցորենի գինը բարձրանում է, քանի որ արժույթի փոխարժեքն անփոփոխ է մնացել: Այսպես, ներկայումս երրորդ կարգի ցորենի 1 կգ արժեքը 12 ռուբլի է, իսկ օգոստոսի սկզբին այն 10 ռուբլի էր: Նշվում է, որ […]
12:24 03.09.2018
«2018թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով իր աշատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե որ երկրներից են ներդրումներ ուղղվել Հայաստան: Այսպիսով, Ջերսիից 42.8 մլն դոլար է ներդրվել, Կանադայից՝ 9.5 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 4.1 մլն դոլար, […]
12:03 03.09.2018
«2018 թ.-ի առաջին կիսամյակում վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ կազմելով 8.3 տոկոս», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ ամփոփելով իր աշխատանքային 100 օրը: 2018-ի գրանցված աճին նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է, որը կազմում է 5.3 տոկոս, շինարարությունը՝ 0.5 տոկոս, արդյունաբերությունն […]
11:47 03.09.2018
«Առինջ Մոլ»-ի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք նշում են, որ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է խնդրահարույց վիճակում: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար 1 կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցին օրերս անդրադարձել էր […]
22:34 02.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական տեսչական մարմինն Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ: «Բայց վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա դուք տեղյակ եք, որ Ամուլսարի […]
16:33 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]
09:35 01.09.2018
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձեւով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, եւ այլն։ Բացի […]
21:50 31.08.2018
Եվրամիությունը ԵՄ-ի երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի հուլիսյան պայմանավորվածությունները, համաձայն որի՝ Վաշինգտոնը զերծ կմնա ավտոմեքենաների տուրքեր սահմանելուց: Նախօրեին Թրամփը հրաժարվել էր ավտոմեքենաների սակագները վերացնելու ԵՄ-ի առաջարկից և […]
14:17 31.08.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս Վրաստանում արգելվել էր հացահատիկի տեղափոխումը բեռնատար մեքենաներով, որը կարող էր խոչընդոտել դեպի Հայաստան […]
13:48 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի կարող ինքնաբավ դառնալ հացահատիկով: «Ինչո՞ւ պետք է Հայաստանը հացահատիկով ինքնաբավ լինի: Եթե այդ հողատարածքի վրա կարելի է աճեցնել ցորեն կամ ավելի բարձրարժեք մշակաբույս, և այդ հողը պատկանում է մասնավորին, ինչո՞ւ պետք է նա ավելի նվազ եկամուտ ապահովող ցորեն աճեցնի: Նա կցանկանա […]
13:22 31.08.2018
Շիրակի մարզի որոշ համայնքներում մի քանի օր առաջ ընտանի թռչունների անկման դեպք է գրանցվել։ Սատկած թռչունների թիվն առանձին տնտեսություններում տասնյակների է հասնում։ Անասնաբույժները հաստատում են թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության փաստը, իսկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնում չեն հաստատում։ Վարակիչ հիվանդությունը հայտնաբերվել է Այգաբաց, Բասեն, Շիրակ, Կրասար համայնքներում, ընդհանուր հաշվով, սատկել է ավելի քան […]
13:01 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված հաջողություններից առանձնացնում է այն օրենսդրական փոփոխությունը, որով հանդես են եկել, և որը ԱԺ-ն ընդունել է: Այդ փոփոխությունն, ըստ նախարարի, միտված էր Հայաստանում խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը, տեղական արտադրողի պաշտպանությանը: «Վերջապես հնարավորություն ունեցանք կանխելու վատ որակի սպիրտի ներմուծումը, ուղղակի հիշեցնեմ՝ սպիրտի արտադրությունը և կոնյակի արտադրությունը ծանուցման ենթակա գործունեություն են, […]
12:48 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ ոլորտի զարգացմանը միտված երեք կարևոր գործիք առանձնացրեց: Դրանցից առաջինը սուբսիդավորումն է: Նախարարի խոսքով՝ մինչ օրս օգտագործվող սուբսիդավորման քաղաքականությունը երկու ուղղությամբ է գնացել, առաջինը հումքի սուբսիդավորումն է, երբ գյուղացիներին սուբսիդավորված գներով տալիս էին կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութ, սերմացու, նաև դիզվառելիք, հիմա, սակայն, մի փոքր այլ մոտեցման են […]
12:33 31.08.2018
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կարևոր խնդիր է անմշակ հողերի կրճատումը: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ մեր երկրում վարելահողերի 1/3-ն օգտագործվում է ոչ ըստ նշանակության, իսկ արոտների պարագայում այդ ցուցանիշն ավելի մտահոգիչ է՝ մոտ 2/3 -ը: Նախարարը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկման ժամանակ […]
11:53 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց ոլորտում առանձնացված հիմնական առաջնահերթությունները, այն է՝ աջակցություն փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հստակ և աներկբա հայտարարեց՝ խոսքը գյուղացուն տրամադրվելիք սոցաջակցության մասին չէ, այն է՝ մի բան տալ, որ պրոբլեմներ չլինեն: Նա ասաց, որ ոլորտում իրենց վարած քաղաքականությունը միտված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից եկամտաբեր գյուղատնտեսության […]
11:21 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 31-ին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Նա նշել է, որ 100 օրն ադապտացիոն շրջան է՝ խնդիրների ծանոթացման ու առաջնահերթությունների ուրվագծման շրջան: Նախարարը խոսել է պաշտոնավարման ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունների, օրենսդրական ու ենթաօրենսդրական նախաձեռնությունների մասին: «Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, որովհետև տալիս ենք ՀՀ ՀՆԱ 15 տոկոսը, եթե ավելացնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, […]
21:10 30.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության` մասնավորապես հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների […]
15:20 30.08.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը՝ հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Համաձայն հաղորդագրության՝ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։ Այսուհետև բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու: ՊԵԿ-ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների […]
14:40 30.08.2018
Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ-տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ այս կերպ փորձում է տեղեկացնել հանրությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահանման հետ կապված լուրջ խնդիրների մասին: Նա հայտնում է, որ 15 տարի է՝ ապրում է Չինաստանում, բիզնես-գործունեություն ծավալում ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանի […]
21:22 29.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը […]
19:22 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի […]
19:08 29.08.2018
2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական […]