18:19 06.07.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լոսանջելեսյան մի հանդիպումից նկարներ է գցել, դրանց կից հետևյալ գրառումն արել. «Հուլիսի 2-ին հաճելի և արդյունավետ հանդիպում ունեցանք Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ: Քննարկեցինք բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Հանդիպման վերջում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը […]
18:12 06.07.2018
Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։ Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և […]
14:27 06.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որը ՏՄՊՊՀ -ն ուսումնասիրություններ է կատարել պետական բոլոր մարմիններում և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործունեության շրջանում հատկապես 3 խնդիր կա: 1. Պետությանը պատկանող սահմանփակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրումը: Ինչպիսին է, օրինակ, առևտրային նպատակով ձկան, խեցգետնի և այլ պաշարների, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանումը մեր երկրում: […]
13:11 06.07.2018
Այսօր ՏՄՊՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է հանձնաժողովի նախագահից, թե ինչն է վերջին շրջանում հանձնաժողովի ունեցած պասիվության պատճառը: Դիտարկմանը, թե հանձնաժողովը հեղափոխությունից առաջ կարծես թե ավելի ակտիվ էր, Շաբոյանն այսպիսի պատասխան է տվել. «Մենք մեր աշխատանքը միշտ կատարել ենք բնականոն կերպով, պարզապես հրապարկային ենք դարձնում այն ուսումնասիրություններն ու որոշումները, որոնք հանրությանը հետաքրքիր են, […]
20:56 05.07.2018
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այնտեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների […]
15:54 05.07.2018
Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է էլեկտրոնային համակարգ ներդնել, որի հաշվին ի վիճակի կլինի ինքնուրույն մաքսային սակագներ սահմանել երկիր մտնող ապրանքների վրա, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Գործընթացը ստացել է «Հեշտացված մաքսային պայմանավորվածություն» անվանումը: Դեռևս չհրապարակված համաձայնության մանրամասները BBC-ին հայտնի են դարձել վարչապետ Թերեզա Մեյի մտերիմների շրջապատից: Այս պահին Մեծ Բրիտանիայի վարչապետը Բեռլինում բանակցություններ է վարում Գերմանիայի կանցլեր […]
10:33 05.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում, և այստեղ ևս սպասվում են լուրջ բացահայտումներ: Դրանք հիմնականում կարող են կապված լինել, այսպես կոչված, «լևի» գազի սպառման հետ, երբ որոշ գազալցակայանների սեփականատերեր գործել են օրենքի և մրցակցության դաշտից դուրս` սպառելով չհաշվարկվող գազ, դրանով վնաս պատճառելով ինչպես պետությանը՝ չմուծված հարկերի տեսքով, այնպես էլ խախտելով […]
22:54 04.07.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համոզված է, որ մեր երկրում ավելի շատ ամերիկյան ներդրումներ կկատարվեն: «Ես վստահ եմ, որ Հայաստանի պատմության այս նոր գլուխը ԱՄՆ-ում հետաքրքրություն կառաջացնի թե՛ Սփյուռքի ներկայացուցիչների, թե՛ գործարարների շրջանում»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միլսը, հայտնում է news.am-ը։ Միլսը նշել է, որ նա սփյուռքահայերից և ամերիկացի գործարարներից լսել […]
22:18 04.07.2018
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է օգնել այս երկրներին կապվել միջազգային և Եվրամիության շուկաների հետ: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը պաշտոնապես սկսել է գործել 2018-ից՝ համագործակցելով «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ի հետ: […]
21:07 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրմանը, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու նախատեսվող ծրագրերին: «Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և […]
14:55 04.07.2018
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը հուլիսի 4-ին կառավարության հավանությանն արժանացավ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Իբրև հիմնավորում՝ նա նշեց, որ պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի արդյունք ցուցաբերած մարզիկին տարկետման իրավունք չտրամադրելու պարագայում մարզական արդյունքների […]
14:34 04.07.2018
ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ հաշվետու ժամանակահատվածում՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած քանի՞ անձ է ազատվում տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը […]
12:05 04.07.2018
Կառավարության՝ հուլիսի 4-ի հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կառավարության նիստի դահլիճի համակարգչային ապահովումը փոխվել է: «Սա կապված չէ դահլիճի փոփոխության հետ, կապված է մոտեցման փոփոխության հետ. հայկական արտադրության համակարգիչներ են տեղադրված: Սա մեր կառավարության մոտեցումն է: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է […]
12:05 04.07.2018
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1 մլն 206 հազար 952 մարդ, որը 10.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա հունիս ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով: 2018 […]
11:30 04.07.2018
Bank of American-ն զգուշացրել է, որ համաշխարհային ֆոնդային շուկայում կարող է տեղի ունենալ 1997-1998 թվականների համաշխարհային ճգնաժամի կրկնություն, այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Ֆինանսական կազմակերպության փորձագետները կանխատեսում են 1998 թվականի իրադարձությունների հնարավոր կրկնություն, այն ժամանակ, երբ Ռուսաստանում դեֆոլտ հայտարարվեց, իսկ ասիական տարածաշրջանում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ: Bank of America-ի առաջատար ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ում […]
11:14 04.07.2018
Հուլիսի 4-ին տեղի կունենա Կառավարության նիստ, որի օրակարգում 29 հարց է: Նախապես ներառված 32 հարցից 3-ը հանված է: Օրակարգային հարցերի մի մասը չզեկուցվող է: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու հարցն է, «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային […]
23:42 03.07.2018
Մոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների փոփոխությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում: Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն, առանձին փոխադրումը պարտադիր է: […]
23:14 03.07.2018
SHANTNEWS.AM-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը չորանում է: Հողօգտագործողների խոսքով՝ ջրամբարներում անձրևներից հետո ամբարված բավական ջրային պաշար կա, բայց ջուրը դեռ չի հասնում իրենց գյուղ և սա այն պարագայում, որ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ՝ […]
20:48 03.07.2018
Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, […]
18:14 03.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը: «Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում […]
23:19 02.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող […]
20:27 02.07.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ընդունել է Access ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին։ Նրանք քննարկել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Արթուր Գրիգորյանը, խոսելով վերականգնվող էներգետիկայի բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել ներդրումային այն առաջարկներն […]
18:37 02.07.2018
Ուկրաինական գրիվնան դարձել է նախկին ԽՍՀՄ երկրների միջև առաջինը ազգային արժույթների աճի տեմպով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նշվում է, որ առաջին հինգ տարիների ընթացքում ռուսական ռուբլին առաջին կիսամյակում ամենավատ դինամիկան ցույց տվեց նախկին ԽՍՀՄ-ի 11 արժույթներից: Մասնավորապես, 2018 թվականին ռուբլու գնանկումը ընկել է դոլարի նկատմամբ ավելի քան 8%-ով, ինչը կրկնակի ավելի է այս խմբում այլ արժույթի […]
14:16 02.07.2018
Ռուսաստանը մինչև այս տարեվերջ երկարաձգել է Ուկրաինայից Ղազախստան և Ղրղըզստան՝ իր տարածքով ապրանքների տեղափոխության արգելքը: Այս մասին փաստաթուղթն արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն: ՌԴ-ն Ուկրաինայի կողմից իր տարածքով ապրանքների ցամաքային տարբերակով տեղափոխությունն արգելել էր դեռևս 2016 թվականի սկզբից: Այդ տարեվերջին արդեն պատժամիջոցները մեծ տարածում գտան և տարածվեցին դեպի Ղազախստան […]
12:45 02.07.2018
ԱԱԾ-ի՝ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումները որոշ մասնագետների մտահոգվելու առիթ են տվել: Տեսակետներ էին հնչում, որ դրանք կարող են վնասել բանկային համակարգին, մասնավորապես՝ շատերը կարող են խոշոր գումարներ հանել բանկերից, որն էլ իր անմիջական ազդեցությունը կունենա բանկային համակարգի վրա: Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.AM-ը դիմեց տնտեսագետ, վերլուծաբան Հայկ Բալանյանին: Վերջինս հարցը դիտարկեց ավելի գլոբալ հարթության […]
17:32 30.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հայտնում է թուրքական Habertürk-ի լրագրող Նագեհան Ալչըն: «Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը համարվող Աճեմօղլուն թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրները լուծելու տեսլականով պատմական գործ կարող է անել»,- գրել է Ալչըն: Հենվելով անանուն, բայց «կարևոր աղբյուրների […]
16:44 30.06.2018
«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ […]
21:12 29.06.2018
Հունիսի 26-ից 28-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Կանադայում էր (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի […]
20:55 29.06.2018
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական […]