TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն 800 մլն չվճարված հարկերի վնասը ամբողջական տեսքով վերականգնել է պետբյուջե. ՊԵԿ

13:46 13.07.2018

Վերջին 2 ամիսներին ՊԵԿ հետաքննական վարչության կողմից մի շարք գործեր են հարուցվել, հիմնականում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա քրգործերից առանձնացրեց խոշոր երեքը՝ «Գյումրի-Գարեջուր», որտեղ մոտ 360 մլն դրամ իրավախախտում է գրանցվել, «Կոնտուր Գլոբալ» հիդրոկասկադը՝ 855 մլն դրամի իրավախախտումով, «Վիլիջ Գրուպ» ընկերությունը՝ 1․7 մլրդ դրամի իրավախախտումով: […]

̰
ՊԵԿ-ը խաղի միասնական կանոններ է սահմանում տնտեսվարողների համար

13:17 13.07.2018

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ոլորտային վարչարարության մասին: Նա տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել կաթնամթերքի, մսամթերքի, ձվի, թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների և տնտեսվարողների հետ։ Հանդիպման հիմնական թեման եղել է տեխնոլոգիական ամբողջ շղթայի բոլոր օղակներում 100 տոկոսանոց փաստաթղթավորում ապահովելու հրամայականը: «Արտադրությունից սպառում բոլոր շղթաներում առաջարկել և խնդրել ենք, որ […]

̰
ՊԵԿ-ը նպատակային վարչարարություն է իրականացրել հանրային սննդի ոլորտում և ավտոգազալցակայաններում

12:39 13.07.2018

Պետական եկամուտների կոմիտեն նախորդ 2 ամիսներին ավելի հստակ նպատակներ հետապնդող վարչարարություն է իրականացրել երկու ոլորտում՝ ավտոգազալցակայաններում և հանրային սննդի ոլորտում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պարզաբանելով, որ այս երկու ոլորտները վարչարարության առումով այսօր էլ գնահատվում են ռիսկային: Հանրային սնունդն, ըստ Անանյանի, այսուհետ շրջանառության հարկի դաշտում է լինելու. նախկինում […]

̰
ԵՄ-ն Հայաստանին հորդորում է վերաբրենդավորել «Կոնյակ»-ը

12:16 13.07.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը եվրոպացի գործընկերների հետ միջազգային խորհրդատվական կազմակերպություններին հրավիրում են մասնակցելու «կոնյակ» անվանման վերաբրենդավորման գործընթացին։ Առաջին փուլով նախատեսված է մրցույթի անցկացում, արդյունքում կընտրվի հաղթող ընկերությունը, որն էլ մեկ տարվա ընթացքում կիրականացնի կարիքների գնահատում՝ ուղղված նոր անվանում մշակելուն, ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելուն, գովազդելուն և շուկայահանելուն։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ին պարզաբանումներ է […]

̰
ՊԵԿ-ն ավելացնում է թիրախային ստուգումների քանակը

12:03 13.07.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով համալիր ստուգումների թիվը կազմել է 477, այսինքն՝ այդքան տնտեսվարողների՝ հարկ վճարողների մոտ իրականացվել են համալիր ստուգումներ: Անանյանի խոսքով՝ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21 տոկոսով, փոխարենը թիրախային ստուգումների թիվն է գրեթե կրկնապատկվել. եթե նախորդ տարի […]

̰
Այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ն ամենից շատ եկամուտներ է հավաքագրել հունիս ամսին

11:25 13.07.2018

Պաշտոնավարման 46-րդ օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց 2018 թ. առաջին կիսամյակում իրականացված քայլերն ու արձանագրված ցուցանիշները՝ շեշտադրում անելով նախորդ երկու ամիսների վրա: Նա նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով փաստացի պետբյուջե հավաքագրված հարկային-մաքսային եկամուտների թիվը կազմում է 649 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առումով 88,2 մլրդ դրամով ավել: «Եթե հաշվի առնենք վերադարձի՝ […]

̰
Սամվել Ալեքսանյանն ազատվել է ՀՀ պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից․ «Ժամանակ»

10:42 13.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է․ «Սամվել Ալեքսանյանը շա­րունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ: Իներցիայի ու­ժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյա­նին պատկանող ընկերությու­նից, որովհետև նա կարողա­նում է մարդկանց համար ար­տոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը: Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտան­գության իր բաժին պատասխա­նատվությունից է […]

̰
Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 5 դոլարով

15:57 12.07.2018

Նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազել են չորեքշաբթի օրը Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է inform.kz-ն: Առևտրի արդյունքներով՝ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների արժեքը նվազել է 5.46 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73․4 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI ապրանքանիշի նավթի օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների […]

̰
Սփյուռքահայ գործարարները ստեղծել են ներդրողների խումբ՝ «Կառուցի՛ր Հայաստան» անունով

14:02 12.07.2018

Սփյուռքահայ մի շարք գործարարներ, ինչպես շվեյցարաբնակ Վարտան Սիրմակեսը, Արդեն Սելլեֆյանը, Հայկ Հովհաննիսյանը, Բելգիայից Վարտկես Կնաջյանը, Լիբանանից Հարութ Միսիրեանը և այլոք, նախաձեռնել են «Կառուցի՛ր Հայաստան» անունով ներդրողների խումբ, որի անդամները պետք է իրենց միջոցները ներդնեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Խմբի տարածած հայտարարությունում նշված է. «Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է […]

̰
Luca Rossi: «Philip Morris» has revealed Armenia two years ago

13:44 12.07.2018

Two years ago, we discovered Armenia in terms of traditions and potential of scientific and technological development. That is why a decision was made to establish a research and development center in Armenia as well as to develop an ecosystem that promotes the scientific education. When it comes to connecting to the Internet and having […]

̰
«Կառուցի՛ր Հայաստան»․ Ստեղծվել է ներդրողների խումբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների հոսք

10:27 12.07.2018

Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին: Նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել […]

̰
Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ

19:10 11.07.2018

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ. Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 […]

̰
«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի

15:10 11.07.2018

Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]

̰
Գլոբալ պարտքն աճել է մինչև համաշխարհին ՀՆԱ-ի 318%-ը

13:46 11.07.2018

Համաշխարհային պարտքի ծավալը այս տարվա հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում աճել է 8 տրիլիոն դոլարով՝ մինչև 247 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318%-ը, ասվում է Institute of International Finance (IIF)-ի հաշվարկներում: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում պարտքը կազմել է 222․6 տրիլիոն դոլար: Ինչպես հայտնի է դարձել, կորպորատիվ  ոլորտի պարտքերն առավելագույնին են հասել Ֆրանսիայում, Կանադայում և Շվեյցարիայում: […]

̰
ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին․ «Առավոտ»

09:57 11.07.2018

«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտ»-ին ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, և տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում: Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. […]

̰
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

19:40 10.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և […]

̰
Գեորգի Ավետիսյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր

16:47 10.07.2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ տնտեսագետ Բեկզադ Շամսիևի և սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի հետ: Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանք կընդգրկեն նաև սննդամերքի անվտանգության բաղադրիչը: Առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության […]

̰
Քննարկումներ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մասին

14:23 10.07.2018

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր […]

̰
Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ. Նիկոլ Փաշինյան

11:24 10.07.2018

Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության նիստը: Մինչ բուն հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ գրքեր են նվեր ստացել, և այդ կերպ հրատարակչությունները կառավարության հետ միասին ակցիա են իրականացնում: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում»,- կեսկատակ – կեսլուրջ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հրատարակչություններին աջակցելու հստակ քաղաքականություն է պետք […]

̰
Նաիրիտցիների աշխատավարձերը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կվճարվեն. Արարատ Միրզոյան

23:38 09.07.2018

Նաիրիտցիներն ամենաուշը մինչև մյուս շաբաթվա սկիզբ կստանան աշխատավարձերը։ Այս մասին հայտնել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիների հետ զրույցում։ «Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,- ասել է Միրզոյանը։ Փոխվարչապետը հավաստիացրել է՝ հարցը լուծված է։

̰
Կոշկեղենն ու հագուստն էժանացել են

21:44 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 4.8%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.5%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.5%, ոսկերչական զարդերի՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, վառելանյութի և քսայուղերի 0.1% գնանկում: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և […]

̰
Հունիսին մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18.1%

20:46 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 26.5% գնանկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 22.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 26.5% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի […]

̰
2018-ի հունիսին մայիսի համեմատ ՀՀ դրամն արժևորվել է. ԱՎԾ

16:26 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.6% և 0.3% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: 2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների՝ 0.6% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: […]

̰
ԵԱՏՄ-ն մեծ հույսեր է կապում «Աստանա» ֆինանսական նոր կենտրոնի հետ. Տիգրան Սարգսյան

15:03 09.07.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվել է «Աստանա» միջազգայի ֆինանսական կենտրոնը, որը կկարողանա օտարերկրյա ընկերությունների արժեքավոր փաստաթղթերը տեղափոխել սեփական բորսաներ: Astana Finance Days ֆորումի կազմակերպիչների խոսքերով ՝ֆինանսական կենտրոնի բացումը առաջ կմղի երկրի տնտեսությունը. կօգնի ձեռք բերել նոր ներդրողներ: «Աստանա» միջազգայի ֆինանսական կենտրոնը անկախ Ղազախստանի պատմության նոր էջն է: Կենտրոնի բացումը համարվում է մեծ քայլ մեր տնտեսության զարգացմանն […]

̰
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է սահմանամերձ համայնքների զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովի

14:19 09.07.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ հուլիսի 8-ին, մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության վարչությունից: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ընդգծել […]

̰
ԱՄՆ-ի և Կանադայի գործարարները 30.5 մլն դոլարի ներդրումներ կանեն Հայաստանում

13:35 09.07.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Կանադա և ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել էր այցը Կանադա): Պատվիրաթյան անդամներն ԱՄՆ-ում այցելել են «Սերվիս Թայթն» ընկերություն, […]

̰
Հունիսին գնանկման ամենաբարձր ցուցանիշը եղել է Աշտարակում

13:02 09.07.2018

2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: […]

̰
Նավթի համաշխարհային գներն աճել են

12:33 09.07.2018

Նավթի համաշխարհային գներն սկսել են աճ գրանցել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով հրապարակված տվյալները: Աղբյուրի փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսներն աճել են 0,44 տոկոսով՝ հասնելով 77,45 դոլարի՝ մեկ բարելի համար: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0,35 տոկոսով, և այժմ մեկ բարելը գնահատվում է 74,06 դոլար:

̰
Գյուղատնտեսության ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ. ՀՀ գյուղնախարարն Արցախում է

21:09 06.07.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու […]

̰
Թուրքիան առաջատարներից է գործազրկության ցուցանիշով

20:12 06.07.2018

Թուրքիան աշխարհում առաջատարներից է երկրի աշխատուժի ոչ լիարժեք օգտագործման ցուցանիշով: Այս մասին ասված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցում: Զեկույցում տոկոսային սանդղակով ներկայացված են տարբեր երկրներում աշխատուժի արդյունավետ օգտագործման ցուցանիշները, որոնց շարքում Թուրքիան առաջատարների շարքում չէ: Այսպես, Իսլանդիայում աշխատում է աշխատունակ բնակչության 87․2 տոկոսը, Շվեդիայում՝ 81․8, Ճապոնիայում՝ 80․3, Թուրքիայում այդ ցուցանիշը 55 տոկոս […]

̰
BACK_TO_TOP