20:00 18.07.2018
Օրերս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «2019 թվականի բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 ու 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» վերտառությամբ փաստաթուղթը, որում ներկայացված էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության հետ կապված գործողությունների ծրագրային նոր քաղաքականությունը: Փաստաթղթի հրապարակումից հետո հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Հայաստանը զրկվում է դեպի Ռուսաստանի տարածք […]
16:24 18.07.2018
Այսօր ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը: Նախարարը գործընկերներին մաղթել […]
15:54 18.07.2018
Շիրակի մարզում այս տարի հացահատիկի բարձր բերք է սպասվում: Անցած տարվա համեմատ մարզում 6300 հեկտարով պակաս են հացահատիկի ցանքերը, բայց բարձր բերքատվության հաշվին այդ պակասը կլրացվի ու հնարավոր է՝ մինչև 120.000 տոննա հացահատիկ ստացվի: Եղանակային բարենպաստ պայմանները մի կողմից բարձր բերք են ապահովել, մյուս կողմից էլ, մարզի որոշ տարածքներում դարձել հացահատիկի ցանքերը վնասվելու պատճառ: Մարզի […]
15:07 18.07.2018
Հուլիսի 18-ին, հունիսի 10-ից ի վեր, բիթքոինի արժեքն առաջին անգամ բարձրացել է 11-12 տոկոսով՝ անցնելով 7 հազար դոլարի սահմանը: Այս մասին վկայում են արժույթի մասին հրապարակված տվյալները, հայտնում է РИА Новости-ն: CoinMarketCap պորտալը, հաշվարկելով ավելի քան 20 բորսաների կողմից սահմանվող արժութային տվյալները, ներկայացնում է միջինացված արժեքի ավելացման ծավալները: Ըստ այդմ՝ բիթքոինը թանկացել է 11․91 տոկոսով՝ […]
13:01 18.07.2018
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու համար լրագրողները և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը այսօր առավոտյան մեկնել են Տրանշ 1 և Տրանշ 2 ճանապարհահատվածներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների պատասխանատու ընկերություններից մեկի ղեկավարը հայտարարել է, թե չի կարող համեմատել նույն՝ ճանապարհի հայկական և վրացական ճանապարհների որակները: «Գիշերով եմ գնացել Թբիլիսի և […]
12:21 18.07.2018
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային միջոցների ծախսերի մասին խոսակցություններին այսօր անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարի խոսքով, հանրության հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե ճանապարհի համար հատկացված ֆինանսավորումից ինչ-որ գումար մնացե՞լ է, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: «Ոչ բոլոր վարկերն են ծախսվել, ընդամենը 222 մլն դոլարն է մինչև այժմ […]
12:06 18.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել են այց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մամուլի ասուլիս է […]
23:17 17.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, […]
22:30 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: «Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր […]
19:39 17.07.2018
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են պետական եկամուտերի կոմիտեից: Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է […]
15:04 17.07.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպումը նախաձեռնել է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը: Այն նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական […]
10:06 17.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, և ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաներն իրավունք ունեն վերադառնալ համակարգ և նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո […]
20:50 16.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ […]
19:42 16.07.2018
Հուլիսի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հանդիպումը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունն ու դրա շրջանակներում կառուցողական փոխգործակցության շարունակականությունը: Ըստ զրուցակիցների՝ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի օպերատիվ կարգավորման, փորձի փոխանակման և երկկողմ […]
16:38 16.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին: Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացման: Այս մասին […]
15:27 16.07.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունների սեփականատերերին, հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին: ՊԵԿ-ից հայտնում են, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ […]
23:35 15.07.2018
Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]
20:37 15.07.2018
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաև նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ […]
20:20 15.07.2018
Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Նշվել է, որ Կատարի […]
23:13 14.07.2018
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով համագործակցել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային համաձայնագրի կնքման շուրջ, ինչը հնարավորություն կտա վերացնել կրկնակի հարկումը՝ ձերբազատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների, ներդրումների զարգացման ուղու վրա առկա առանցքային խոչընդոտից: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր […]
15:40 14.07.2018
Իտալիայի պետական պարտքը գերազանցել է նախկինում երբևէ գրանցված ցուցանիշները՝ ստանալով «պատմական» բնորոշումը: Այս մասին հայտնում է Il Giornale-ը՝ վկայակոչելով այդ երկրի Ազգային բանկի հրապարակումը: Հաղորդվում է, որ այդ երկրի պետական պարտքն ավելացել է ևս 14,6 միլիոն եվրոյով ու հատել 2,32 տրիլիոն եվրոյի սահմանը: Այսպիսով, երկրի բնակիչներից յուրաքանչյուրին 100 հազ. եվրո պարտք է բաժին հասնում:
12:59 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արաբական աշխարհում սուպերմարկետների հսկա ցանցի սեփականատեր ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանում սուպերմարկետների ցանցի գնմամբ։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը արաբական ընկերության տեսադաշտում է, և չի բացառվում, որ Արտակ Սարգսյանը կորցնելով նախկին իշխանական հովանավորությունը՝ դիտարկի ՍԱՍ-ի ցանցը վաճառելու հնարավորությունը»։
10:54 14.07.2018
Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է […]
09:56 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արաբական աշխարհում սուպերմարկետների հսկա ցանցի սեփականատեր ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանում սուպերմարկետների ցանցի գնմամբ։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը արաբական այս ընկերության տեսադաշտում է, և չի բացառվում, որ Արտակ Սարգսյանը կորցնելով նախկին իշխանական հովանավորությունը՝ դիտարկի ՍԱՍ-ի ցանցը վաճառելու հնարավորությունը»։
08:31 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ […]
22:14 13.07.2018
Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետերը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին, և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային […]
18:14 13.07.2018
Հուլիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,680,695 ԱՄՆ դոլար ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 481.43 դրամ միջին փոխարժեքով, և վաճառվել է 99,383,674 ԱՄՆ դոլար ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 482.59 դրամ միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,500,000 դոլարի առքուվաճառք 481,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց […]
16:20 13.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart […]
15:18 13.07.2018
«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]
15:07 13.07.2018
Մաքսային վարչարարության ոլորտում հիմնական փոփոխությունները կամ նորամուծությունները, որոնք ըստ էության վերաբերում են նոր մշակույթի ձևավորմանը, իրականացվել են վերջին երկու ամսվա ընթացքում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ հստակ փոփոխություն են նախատեսել և իրականացնում իրենց վարքագծի մեջ, իսկ թե որքանով է դա հաջողվել՝ ձեռնպահ մնաց որևէ գնահատական […]