TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր դեպքում է կասեցվում ՀԴՄ շահագործման կանոնները խախտած տնտեսվարողների գործունեությունը. պարզաբանում

18:22 29.06.2018

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել, որում անդրադառնում է ՀԴՄ կտրոնների չտրամադրմանն ու ՀԴՄ շահագործման կանոնները խախտած տնտեսվարողների գործունեության ապագային: «Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը: Հետևաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը […]

̰
ՓՄՁ ոլորտը կառավարության համար չափազանց կարևոր ուղղություն է. վարչապետ

15:24 29.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ […]

̰
Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից

11:13 29.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով` Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

̰
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի գործով նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ. ՊԵԿ

11:00 29.06.2018

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ […]

̰
«Երևան Սիթի»-ի հետ պայմանավորվածություն կա՞. հարց վարչապետի օգնականին

17:51 28.06.2018

ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հունիսի 28-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ խոշոր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությանը: Օգտատերերից մեկին հետաքրքրում էր՝ խոշոր տնտեսվարողների հետ ինչ-որ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ «Երևան Սիթի»-ում դարձյալ ՀԴՄ կտրոններ չեն տալիս: «Ես տեղեկություններ չունեմ, որ «Երևան Սիթի» խանութների ցանցը այսօր էլ ՀԴՄ չի տրամադրում. այն ԱԱԾ-ի […]

̰
ՊԵԿ-ն ամենօրյա պայքար է մղում աշխատողների գրանցման ուղղությամբ. Ռաֆիկ Մաշադյան

14:42 28.06.2018

ՊԵԿ գործառույթների մեջ է մտնում ամենօրյա պայքարը չգրանցված աշխատողներին գրանցելու և աշխատավարձի իրական մեծությունը ներկայացվող հաշվարկներում արտացոլելու ուղղությամբ: Այս մասին հունիսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: «Դա մեր ցավոտ կողմերից է, այս ուղղությամբ շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, առաջին հինգ ամսվա տվյալներով ունենք ՀՀ-ում միջին աշխատավարձի բարձրացում առևտրային հարկ […]

̰
Խաղի կանոններ չեն գործում, ՊԵԿ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքի շրջանակներում. Ռաֆիկ Մաշադյան

14:22 28.06.2018

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներկայանալ ԱԱԾ և հարցաքննվել: Հունիսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մաշադյանը նշեց, որ համաձայն համապատասխան ծանուցագրի՝ եղել է ԱԱԾ-ում և հարցաքննվել է: Նա չանդրադարձավ հարցին, թե գործը ինչ փուլում է, որովհետև նախաքննության ընթացքում է: «Ես չեմ կարող գնահատական տալ՝ իմ պատասխանները հարցաքննության ժամանակ […]

̰
Վրաստանի կառավարության կազմում կմնա 10 նախարարություն և մեկ պետական նախարարություն

13:52 28.06.2018

Վրաստանում նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանին հաստատմանը պետք է ներկայացվի կառավարության կազմը: Արդեն հայտնի է, որ մի քանի նախարարության միավորման հաշվին դրանց թիվը 14-ից կնվազի 10-ի, հայտնում է 1tv.ge-ն:   Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարության կազմում կմնա 10 նախարարություն և մեկ պետական նախարարություն: […]

̰
Փոքր և միջին բիզնեսը լուրջ աջակցման կարիք ունի. Նիկոլ Փաշինյան

12:57 28.06.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեծածախ և մանրածախ առևտուրը տարանջատել առևտրային ցանցերում, որը հնարավորույթուն կտա, որ առևտրով զբաղվող փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել: Մինասյանը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ նախարարների խորհրդի նիստում

16:11 27.06.2018

Երևանում այսօր տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը: Ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական և առևտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին: «Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ […]

̰
«Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը կդադարեցվի

14:07 27.06.2018

ՀՀ կառավարության՝ հունիսի 27-ի նիստի օրակարգում ներառված է «Բագեզյան» ՍՊԸ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը դադարեցնելու և ՀՀ կառավարության՝ 2016 թ. մարտի 24-ի N 296-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Որոշումը մշակելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը […]

̰
«Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը». ՊԵԿ

12:38 27.06.2018

Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը: «Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու […]

̰
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել

11:16 27.06.2018

ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում երկու հարց է, որոնցից մեկը՝ գաղտնի: Օրակարգային հարցերից մեկը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի […]

̰
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը ժամանում է Երևան

18:59 26.06.2018

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը: Նախատեսվում է, […]

̰
ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում՝ կազմելով 16,7 տոկոս. վերլուծություն

16:16 25.06.2018

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը ներկայացրել է «ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության մեջ 2017» ամենամյա վերլուծությունը: Անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ների դերին հարկային համակարգում, նրանց շրջանառությանը և այլն: Վերլուծության մեջ նշվում է. «Վերլուծության նպատակներից ելնելով՝ սահմանվում են ակտիվ հարկ վճարող ՓՄՁ-ներ, որպես հարկատուներ, որոնք նախորդ երկու եռամսյակներում հարկային մարմիններին ներկայացրել են հաշվետվություններ: […]

̰
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը. Արա Զոհրաբյան

14:54 25.06.2018

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծում է, որ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին։ «Որպես քաղաքացի նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Գիտակցում եմ, թե […]

̰
«Լիդիան»-ի մոտեցումները չեն համապատասխանում միջազգային պրակտիկային. գիտնական

22:45 23.06.2018

Երբ մենք այցելեցինք Ամուլսարի հանքի տեղանք, պարզեցինք, որ հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն արդեն ընդունում էր թթվային դրենաժի հնարավորությունը, ինչը վտանգավոր ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Էնն Մաեստը: Այս մասին հայտնում […]

̰
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է մոտ 300 մլն դրամի վնաս

17:38 23.06.2018

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է […]

̰
Հրաչ Բերբերյանը հերքում է լուրերը, թե ինքն է կազմակերպել «կաթ»-ի ակցիաները

11:48 23.06.2018

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հարչ Բերբերյանն այսօր անդրադարձել է կաթի մթերման հետ կապված խնդիրներին` հավելելով, որ կեղծ են տարածված այն լուրերը, թե այդ ամենի կազմակերպիչն ինքն է. «Զարմանում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը մեկ օրվա ընթացքում լուծելիք հարցի համար հանձնաժողով է ստեղծում, էլի ստացվում է` էշ մի սատկի գարուն կգա», – ասել է Հրանչ Բերբերյանը` հավելելով, […]

̰
Բրեքզիթի պատճառով BMW-ն ու Airbus-ը սպառնում են հեռանալ Մեծ Բրիտանիայից

11:41 23.06.2018

Բրեքզիթի պատճառով ավտոմոբիլային BMW և ֆրանսիական Airbus ավիաընկերությունները սպառնում են հեռանալ Մեծ Բրիտանիայից: Նրանք սպառնում են դուրս հանել բիզնեսը, եթե մոտակա ժամանակում Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ համաձայնության չգա դուրս գալու պայմանների շուրջ: Ընկերությունները պատրաստ են սպասել մինչև ամառվա վերջ: Հայտնի է, որ BMW-ի բրիտանական մասնաճյուղում աշխատում է 8000 մարդ, իսկ Airbus-ում՝ 14.000:

̰
«5 միլիոն դոլար տուր, էս հարցը լուծենք». Կապանի ոսկու հանքի նախկին տնօրենի բացահայտումները

10:14 23.06.2018

Econews.am-ը գրում է․ «Նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, վերջերս ուշագրավ գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնենք դրանցից մեկը, որը, ըստ էության, պարզաբանում է, թե ինչն է եղել հեռանալու պատճառը. «2013 թվականի առաջին երամսյակից սկսյալ Պետ Եկամուտների կոմիտէի ստուգումներ […]

̰
Չարաշահումների բացահայտմամբ ՀՀ արտաքին պարտքը դժվար փակվի. Արարատ Միրզոյան

22:25 22.06.2018

ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով Հայաստանի արտաքին պարտքը դժվար փակվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ: «Չի կարող խոսք […]

̰ ̰
Քրգործ է հարուցվել ապօրինի հարստանալու դեպքի առթիվ. «Յանս»-ի քննության հետքերով

20:05 22.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներն […]

̰
Պարարտանյութի բաշխման գործընթացում պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 մլն դրամ

19:22 22.06.2018

Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել` պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Արագածոտնի մարզային քննչական […]

̰
Գյուղնախարարության պաշտոնյաները պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ են փոշիացրել

17:54 22.06.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել է ՝2015թ. նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը […]

̰
Գագիկ Խաչատրյանն ասելիք ունի ԱԱԾ-ին. Մարուքյան

16:49 22.06.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել, որ «ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանն ասելիք ունի ԱԱԾ-ին»: «Երեկ աշխատանքային օրվա վերջին իմ կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հարցում է ուղարկվել համացանցում 2016թ. մարտի 30-ին հրապարակված՝ ՊԵԿ-ի վերաբերյալ ձայնագրության հետ կապված։ Դրանում, ինչպես շատերդ վստահաբար հիշում եք, […]

̰
«Գյումրի-Գարեջուր»-ը պետբյուջե չի վճարել մոտ 360 մլն դրամ

16:34 22.06.2018

Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Դրանից բացի՝ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն […]

̰
Բյուջե է վերադարձվել 1,5 մլրդ դրամ

11:23 22.06.2018

ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 8-ից հունիսի 21-ը հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացման, պետական գումարների չարաշահման, բյուջեից յուրացման, բյուջեի վատնման և պետությանը վնաս հասցնելու գործողությունների մեջ ներգրավված են ավելի քան 50 պետական հիմնարկներ և մասնավոր կազմակերպություններ: Ampop Media-ն ինտերակտիվ պատկերի միջոցով ներկայացրել է վերը նշված ժամանակահատվածում […]

̰
Վարչական տուգանքների վճարման գործընթացի խախտումների պատճառով պետությանը հասցվել է 606 մլն դրամի վնաս

21:17 21.06.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական […]

̰
BACK_TO_TOP