Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը

17:22 18.12.2023

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների դինամիկան գրանցել է կայուն աճի միտում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 15,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով: Այս մասին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առեւտրաշրջանառության 37 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներին: ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալներն այս ամիսների ընթացքում աճել են 66 տոկոսով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 20 տոկոսով: 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների 40 տոկոսը կամ շուրջ 800 մլրդ դրամ բաժին է ընկնում միայն ՌԴ-ին: 2023 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ է այցելել 1,8 մլն զբոսաշրջիկ, որոնցից 47,4 տոկոսը՝ ՌԴ-ից:

«ԵԱՏՄ շրջանակում ՀՀ մակրոտնտեսական այս ցուցանիշների ներկայացումը պատահական չէ, թեպետ դրանց դինամիկան գոհացուցիչ է, միեւնույնն է, մեր գնահատականներով առկա են աճի ռեզերվներ, որոնք եւս կարող են օգտագործվել: Այդպիսի ռեզերվներ գոյություն ունեն հատկապես գործարար միջավայրում առկա կապերի ընդլայնման, միության անդամ երկրներում պոտենցիալ ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման եւ փոխադարձության սկզբունքով այդպիսի ծրագրերի իրականացման համատեքստում»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը:

Քննարկվել է «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրումը» հարցը: Այն ենթադրում է միեւնույն անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում եւ մեկ միասնական հարթակում ներկայացում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով: Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներում ներդրումների հետգնման ժամկետներով: Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձեւաչափը կսահմանի Կառավարությունը:

«Այն կարող է մեր երկրում ապահովել հատկապես մշակվող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ, տեղական արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ տնտեսական հավելյալ աճով»,- մանրամասնել է Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի տնտեսությունը դառնա ավելի բարդ, ներդրումային ծրագրեր իրականացվեն, մեզ համար ողջունելի է այս նախաձեռնությունը»,- կարեւորելով նախաձեռնած քննարկումը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մշակվող արդյունաբերության ոլորտում գործարկվելու է Կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը՝ ընդգծելով, որ ծրագրի մշակման ընթացքում Հայաստանը մեծ դերակատարում է ունեցել:

«Այս ծրագրի իմաստն այն է, որ եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ իրար հետ համագործակցում են արդյունաբերական որեւէ ոլորտում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր բյուջեից ծախսելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավվող ֆինանսական ռեսուրսների զգալի մասը: Այն ծրագրերը, որոնք մենք կարող ենք ֆինանսավորել ոչ թե երկրի բյուջեով, այլ՝ ԵԱՏՄ համագործակցության բյուջեով, կտանենք այդ տիրույթ»,- մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը:

Վահան Քերոբյանը նշել է, որ Գյումրիի չոր նավահանգստի պրոյեկտի տեխնիկատնտեսական վերլուծությունը գրեթե ավարտվել է: Նրա խոսքով արդյունաբերական պարկը, որ նախատեսվում է կառուցել Գյումրիում, շատ հարմար հարթակ կլինի նաեւ քննարկվող ծրագրի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

08:30 15.08.2025

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

08:20 15.08.2025

Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ով

Չինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 15.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP