18:07 18.12.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:
Նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքներին, ինչպես նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզաբանված խնդիրներին։
Այսպիսով՝ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների համաձայն՝
✅ 2016 թ. Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է 1,608.5 մլն․ մ3, որից 809.0 մլն․ մ3 (կամ 50%)՝ ձկնաբուծության նպատակով,
✅ 2016 թ. ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 640 մլն մ3, որից` 535 մլն․ մ3 (կամ 85%)՝ ձկնաբուծության նպատակով,
✅ 2022 թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 1,1 մլն մ3, որից 851 մլն․ մ3 (կամ 75%) ձկնաբուծության նպատակով։
✅ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում մեր կողմից պարզաբանվել են մի շարք կարևորագույն խնդիրներ:
2016-2017 թթ․ նկատվել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում մինչև 0.36 մ երկրի մակերևույթից բարձր՝ շուրջ 4000 լ/վ հորերի կոնսերվացման և լուծարման արդյունքում, ինչպես նաև ձկնաբուծարանների ջրածավալների 30% կրճատման արդյունքում։
2018 թ․ ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2մ-ով և դադարել է շատրվանել: Դատարանի որոշմամբ վերաբացվել են 5 ձկնաբուծարաններ՝ շուրջ 4000 լ/վ։
Համաձայն դիտարկումների ցուցանիշների 2019-2023 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.74 մետրով։
Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի գույքագրման աշխատանքներին․ իրականացրել է 2387 խորքային հորերի գույքագրում։
Քննարկվել է նաև Փակ շրջանառու համակարգը։
Այս համակարգը թույլ կտա ապահովել ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։
Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:
✅
Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:
Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում-քննարկում կազմակերպել դեկտեմբերի 19-ին։
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...
08:30 15.08.2025
Լավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...
08:20 15.08.2025
Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ովՉինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...
08:10 15.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...