22:33 12.02.2019
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի առայժմ միակ հայտնի հավակնորդը Լուսինե Ֆլջյանն է: Նա այսօր հանդիպում է ունեցել համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հետ ու ներկայացրել բուհի զարգացման իր ծրագիրը: Լուսինե Ֆլջյանն այս բուհի շրջանավարտն է, 8 տարի դասավանդել է Գյումրիի մանկավարաժական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում, ապա՝ 5 տարի որպես դեկան ղեկավարել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնը, ապա՝ աշխատել գիտական և միջազգային կապերի գծով պրոռեկտոր: Լուսինե Ֆլջյանն աշխատել է նաև Կրթության և գիտության նախարարությունում՝ որպես բարձրագույն և հետբուհական կրթության համակարգման բաժնի պետ:
Հանդիպման ընթացքում ռեկտորի հավանական թեկնածուն ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, խոսել առկա խնդիրների լուծման իր մոտեցումների մասին ու կարևորել հատկապես թիմային աշխատանքի սկզբունքը:
«Եթե ես դառնամ այս բուհի ռեկտոր, մենք փակելու ենք բոլոր հին էջերը և մեր համալսարանի կենսագրությունը սկսելու ենք մաքուր էջից և հավատացեք, այդ մաքուր էջը բացելու ընթացքում մենք ժամանակ չենք ունենա միջանձնային ոչ մի խնդրի, որովհետև մենք կունենանք հստակ նպատակներ մեր առջև դրված և դրան կհասնենք մեր միասնական աշխատանքի շնորհիվ»,- իր ելույթում նշել է Լուսինե Ֆլջյանը:
Ռեկտորի թեկնածուն անդրադարձել է նաև բուհում նոր կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտութայնն ու տեխնիկապես հագեցվածության խնդրին, խոսել է դասախոսների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունից և խոստացել ընտրվելու դեպքում կանոնակարգել այդ հարցերը: Լուսինե Ֆլջյանի կարծիքով՝ հոգնած, նյարդայնացած, ցածր աշխատավարձ ստացող դասախոսից որակյալ ուսուցում պահանջել հնարավոր չէ, դասախոսները պետք է արժանավայել պայմաններում աշխատելու հնարավորություն ունենան: Իսկ ուսանողներին անդրադառնալիս նա նշել է, որ բուհում պետք է սովորեն իսկապես գիտակ ուսանողները, ՇՊՀ դիպլոմը պետք է ոչ թե ամեն մեկին հասանելի և արժեզրկված լինի, այլ արժեքավոր մի փաստաթուղթ լինի, որին ձգտեն շատերը:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ Շիրակի պետական համալսարանը չպատրաստի խոպան գնացող մասնագետներ, ես ուզում եմ, որ մեր ուսանողները կայանան մեր երկրում և մեր քաղաքում, զգան, որ իրենք են այս համալսարանի տերը և իրենք էլ, որպես մասնագետներ, պահանջված են աշխատաշուկայում»,- նշել է Լուսինե Ֆլջյանը:
Բազմաթիվ կրթական ծրագրերի հեղինակ ու միջազգային հայտնի համալսարաններում դասախոսություններ ունեցած թեկնածուն վստահ է, որ Շիրակի պետական համալսարանը արդյունավետ կառավարման շնորհիվ կկարողանա դուրս բերել ներկայիս վիճակից ու դարձնել տարածաշրջանում հայտնի կրթօջախներից մեկը:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...