Գյումրիի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության մեկնարկը տրված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Գյումրիի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության մեկնարկը տրված է

18:25 31.07.2018

Մասնագիտական ուսումնական հաստատություններում ու արհեստագործական ուսումնարաններում դիմորդների  փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է ուշացումով: Պատճառը ատեստատների ու վկայականների  տրամադրման գործընթացի ժամկետների փոփոխությունն է եղել:

Հետաձգումներով է պայմանավորված նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում դիմորդների ցածր դիմելիությունը, թեև այս  տարի այս հաստատություններում էլ շատ դիմումներ չեն սպասում: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս քոլեջների և արհեստագործական ուսումնարանների հույսը հիմնական կրթություն ստացած իններրորդ դասարանցիներն են, որոնցից շատերը կրթությունն ավագ դպրոցներում շարունակելու փոխարեն նախընտրում են միջին մասնագիտական հաստատությունները:

Դիմորդներից մի քանիսի համար կարևոր է այն հանգամանքը, որ քոլեջն ավարտելուց հետո ստանում են և՛ ատեստատ, և՛ մասնագիտական դիպլոմ, մի քանիսի համար էլ շարժառիթը կրթաթոշակն է: Իններորդ դասարանն ավարտածների համար կրթությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հիմնականում անվճար է, ընդունելության քննություններ չկան:

Գյումրիի պետական քոլեջներում և արհեստագործական ուսումնարաններում այս տարի կրթության և գիտության նախարարության հատկացրած անվճար տեղերը նախորդ տարվա համեմատ պակասել են: Կան մասնագիտական բաժիններ, որտեղ դիմորդներ այդպես էլ չեն լինում, իսկ որոշ բաժիններում էլ հայտարարվում են մրցույթներ դիմորդների շատ լինելու պաճառով: Օրինակ՝ Գյումրիի թիվ մեկ արհեստագործական ուսումնարանում ամենապահանջված մասնագիտությունը խոհարարությունն է, այստեղ հիմնականում դիմում են տղաներ: Նրանց համար այս մասնագիտությունը հեռանկարային է հատկապես բանակ ծառայության մեկնելիս: Գյումրիի Տարածաշրջանային քոլեջում էլ ամենապահանջվածը տեղեկատվական ոլորտի մասնագիտություններն են, իսկ օրինակ՝ Շիրակի գյուղատնտեսական քոլեջում գյուղոլորտի մասնագիտությունների փոխարեն կարելի է ընտրել իրավագիտություն կամ մենեջմենթ բաժինները:

Արհեստագործական ուսումնարաններ  հիմնականում դիմում են այն աշակերտները, ովքեր ավագ դպրոցներում ուսումը շարունակելու մտադրություն չունեն, այլ ցանկանում են արհեստ սովորել ու հմտանալ դարբնության, գորգագործության, գծանկարչության, քանդակագործության ու բրուտագործության մեջ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում ընդունելության վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

21:19 12.08.2025

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...

BACK_TO_TOP