Թուրքիայի ԱԳՆ. Մակրոնի հայտարարություններն անընդունելի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Թուրքիայի ԱԳՆ. Մակրոնի հայտարարություններն անընդունելի են

15:43 25.03.2021

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին:

Նշենք, որ Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը՝ Աքսոյը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովից առաջ հրապարակված հարցազրույցը և նաև հարցազրույցում Մակրոնին ուղղված հարցերը եղել են միտումնավոր կերպով, իսկ վերջինիս պատասխանները Թուրքիայի համար անընդունելի են, քանի որ դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին:

Նրա պնդմամբ՝ պարզ է, որ Մակրոնի՝ «Եվրոպական Թուրքիայի իրականությունը քայքայելուն միտված» հարցազրույցը և վերջինիս «անհամապատասխան պնդումներն» իրենց նպատակին չեն հասնելու:

«Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ և թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն ունենալ և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում և անդրատլանտյան հարաբերություններում»,- նկատել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է.

«Այդ երկրում մոտ 800 հազարից ավելի թուրք հասարակության բարօրությունից և ներդաշնակությունից բացի Թուրքիան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»:

Նրա համոզմամբ՝ այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիան երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը «բարեկամությամբ փոխարինելու համար» քայլեր է ձեռնարկում, Մակրոնի այդ հայտարարությունները «անհաջող և անհարիր են»:

«Ֆրանսիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների հիմքում նույնպես ընկած են կեղծավորությունն ու անադեկվատությունը: Կրկին հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի՝ այս ժամանակաշրջանում որդեգրած դրական և բացասական դիրքորոշմանն ու խոսույթներին Թուրքիան կպատասխանի նույն կերպ»,- հավելել է Աքսոյը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

23:41 13.06.2025

Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնել

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...

BACK_TO_TOP