ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+22.09 oC

ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ

22:14 10.08.2020

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար:

«Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը:

Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին անդամակցել է 1997 թ., բայց այդ գործընթացը սառեցվել է ժողովրդավարության զարգացման և մրցակցային քաղաքական համակարգի առաջընթացի բացակայության պատճառով:

Բացի այդ, Դամսը հանրապետության իշխանություններին կոչ է արել «անխափան պահպանել մարդու հիմնարար իրավունքները և հավաքների ազատությունը»՝  համաձայն միջազգային պարտավորությունների, որոնք Մինսկը ստանձնել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

12:29 25.04.2024

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զենք չի մատակարարի Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Ուկրաինային, թեև նման խնդրանքներ եղել են։ «Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, թեև նրանք մեզ խնդրում են, բայց մենք չենք կարող, մենք դա ասում ենք բացահայտ և հրապարակայնորեն, և մենք չենք տրամադրի հումանիտար օգնություն», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքը հրապարակվել է հինգշաբթի օրը […] ...

Հռոմի պապը կրկին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով

12:06 25.04.2024

Հռոմի պապը կրկին կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման իր կոչը։ «Խնդրում եմ, երկրներ, որտեղ պատերազմ է, դադարեցրեք կռիվը: Ձգտեք բանակցությունների խաղաղության հասնելու համար: Բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, որն ավարտ չունի», – ասել է պոնտիֆիկոսը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հարցին՝ ի վիճակի՞ […] ...

Պետդուման 10-15 տարվա ազատազրկում է պահանջել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում

11:49 25.04.2024

Պետդուման 10-15 տարվա ազատազրկում է պահանջել անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում

Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յակուբովսկին առաջարկել է խստացնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար պատիժը, այդ թվում՝ ավելացնել ազատազրկման ժամկետը և տուգանքի չափը։ Նա համապատասխան դիմում է ուղարկել Արդարադատության նախարարության ղեկավար Կոնստանտին Չույչենկոյին, հայտնում է RT-ն՝ հղում անելով փաստաթղթի պատճենին։ Պատգամավորը կոչ է արել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապօրինի ժամանման դեպքում պատիժ սահմանել երկիր՝ 7-ից 10 տարի […] ...

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

11:38 25.04.2024

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

Երկու օրվա ընթացքում ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում Իշիմ քաղաքում, ինչպես նաև Տյումենի մարզի Կազան և Իշիմ շրջաններում, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուրը։ «Իշիմի, Կազանի շրջաններում ջրաբանները կանխատեսում են նոր բարձրացում երկու օրվա ընթացքում: Ներկայիս ջրհեղեղը ժամանակի ընթացքում շատ կերկարաձգվի», – գրել է Մուրը: ...

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

11:03 25.04.2024

Գիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակ

Չիբայի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ նյարդային անորեքսիան կապված է ուղեղի տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Psychological Medicine (PsyMed) գիտական ​​ամսագրում: Նյարդային անորեքսիան սնվելու ծանր խանգարում է, որը կապված է գիրանալու ուժեղ վախի և սննդի ընդունման սահմանափակման հետ: Դժվար է բուժել, իսկ մահացությունը այս ախտորոշմամբ հասնում է 18%-ի։ Հետազոտությանը, որն անցկացվել է […] ...

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

10:39 25.04.2024

Բժիշկը ցրել է մրգեր ուտելու մասին միֆը

Դիետոլոգ և սննդաբան Աննա Բելոուսովան ասել է, որ առողջ մարդը կարող է միրգ ուտել օրվա ցանկացած ժամի։ Մասնագետը ցրել է այն դատարկ ստամոքսին օգտագործելու վտանգների մասին միֆը։ Նրա խոսքով, առողջ մարդը կարող է ցանկացած պահի միրգ ուտել՝ դատարկ ստամոքսին, ուտելուց առաջ և հետո։ Բացառություն են կազմում արքայախնձորները։ «Դրանք այս դեպքում կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: […] ...

BACK_TO_TOP