Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+24.09 oC

Աշնանը կարող է լինել համայնքների խոշորացման հաջորդ փուլը. Սուրեն Պապիկյան

17:58 06.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտնեց, որ նախկինում գյուղական համայնքներում խոշորացումներ են իրականացվել՝ բնակչության կարծիքը հաշվի չառնելով, եղել են դեպքեր, երբ նույնիսկ չեն էլ լսել այդ կարծիքը: Նա ասաց, որ իրեն են դիմել Նորաշեն համայնքի բնակիչները, ովքեր ուզում են առանձնանալ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ խոշորացումը համարում են դրական, որոշ համայնքներում այն սպասված արդյունքները տվել է, այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, տնտեսական հաշվարկներ: Պապիկյանը նաև նշեց՝ իրականում այդ գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ խոշորացումը երբեմն արհեստական բնույթ է կրել:

Նախարարի խոսքերով՝ համայնքների ունակությունների, տնտեսական պոտենցիալի համալրումն ու ճիշտ կառավարումը կարևոր է:

«Նորաշեն համայնքի մասին տեղեկություն առաջին անգամ ստացա, այլ համայնքներից բողոքներ ունենք, բայց նրանց մասին առաջին անգամ եմ իմանում: Հաճախ կենտրոնը, մետրոպոլիան օգտագործում է խոշորացված համայնքի ողջ ներուժը՝ այն ուղղում միայն այդ համայնքի զարգացմանը, այստեղ պետք է ճիշտ վերահսկողություն»,- ասաց նա՝ խոստանալով, որ նշված համայնքը իրենց ուշադրության կենտրոնում կլինի, կայցելեն:

Հարցը բարձրացնող պատգամավորին նա կոչ արեց միանալ իրեն: Պապիկյանը հայտնեց՝ աշնանը կարող է լինել խոշորացման հաջորդ փուլը, եթե հանրությունը տա համաձայնությունը, հարցը հանրաքվեի կդրվի: Նա ընդգծեց՝ պետք է ունենալ պակաս թվով համայնքներ, որ տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

18:52 02.05.2024

Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ […] ...

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:26 02.05.2024

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա […] ...

Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ

18:21 02.05.2024

Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությանն ու առաջիկա ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ու Իրանի կողմից ցուցաբերվող հոգատարությունը՝ ուղղված երկու երկրներում […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

17:43 02.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների […] ...

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

17:28 02.05.2024

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել է բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և […] ...

BACK_TO_TOP