12:46 09.01.2019
«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ 2019-ից երկրի համար գազի գինը 10 տոկոսով` 1000 խմ-ի համար մինչև 165 դոլար բարձրացնելու հարցում: Համաձայնությունը, սակայն, թվում է, ձևական է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սպառման գազի գինը Երևանը պատրաստ չէ բարձրացնել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` «Գազպրոմ»-ը, փաստացի, կարող էր չեղարկել ներքին զեղչը, որի հաշվին իր դուստր ընկերությունը երկրի ենթակառուցվածքում ներդրումներ էր անում:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին հանդիպել են, արձանագրվել է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար՝ 1000 խմ-ի համար:
Հաղորդվել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կշարունակի աշխատել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ գազի ներքին սակագների սահմանման հարցի շուրջ:
Նշվել է, որ տարեկան մինչև 2.5 մլրդ խմ ծավալով գազի մատակարարման պայմանագիրը «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև գործում է մինչ 2019թ. ավարտը: Պարբերականը հիշեցրել է, որ 2016թ. համաձայնագրով գազի գինը 1000 խմ-ի համար 165-ից դոլարից իջել էր 150 դոլարի:
«Գազպրոմ»-ը միակ գազամատակարար ընկերությունն է Հայաստանի սպառողների (Երևանը գազ է ստանում նաև Իրանից, բայց այն օգտագործում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը մատակարարում է Թեհրանին) համար: «Գազպրոմ Արմենիա»-ի հետ 2013թ. պայմանագիր է կնքվել 2014-2018թթ. տարեկան մինչև 2․5 մլրդ խմ գազի մատակարարման համար: 2018թ. 9 ամիսների ընթացքում «Գազպրոմ»-ն արտահանել է 1․37 խմ գազ:
Լրացուցիչ համաձայնության գալու համար «Գազպրոմ»-ը ստիպված էր բանակցել արդեն Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ դժվարացան: «Գազպրոմ»-ում բանակցությունների արդյունքները չեն մեկնաբանում: Հայաստանի սպառողների համար գազի գնի վերաբերյալ քննարկումները Կառավարությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսում էին սկսել հունվարի 8-ից: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասել է, որ քանի դեռ հստակ որոշում չկա, գազաբաշխող ընկերությունը չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագների վերանայման պահանջով:
Պարբերականը հիշեցնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ գազի գնի որոշման հարցում բանակցությունները շարունակելու են, ապա նշում, որ Հայաստանը շարունակում է Իրանից գազ ձեռք բերելու հարցում բանակցությունները: «Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկի կարծիքով` «Գազպրոմ»-ի և Հայաստանի իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն կրիտիկական չեն դառնա:
«Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ից Ալեքսեյ Գրիվաչը կարծում է, որ մասամբ չեղարկվել է «Գազպրոմ»-ի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրվող զեղչը, որն ուղղված էր ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը: Փորձագետը նշում է` մի իրավիճակում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ընկերության դեմ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանում, սակայն դա կարող է դառնալ հետագա բանակցությունների առարկա:
22:46 18.07.2025
Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանըՀուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...