16:46 14.10.2018
ԱԺ-ն իր դիրքերի վրա էր որպես խորհրդարան և իր առջև դրված խնդիրները պրոֆեսիոնալ առումով լիարժեք կարող էր իրականացնել, սակայն դա չեղավ՝ ստեղծված ներքաղաքական հակադրության պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
«Բայց քանի որ տեղի ունեցավ իշխափոխություն, տեղի ունեցավ հեղափոխություն, էսպես ասեմ՝ «թավշյա», արդեն կառավարություն-ԱԺ այս հակադրումը սկսվեց, և ԱԺ-ն, կարծես թե ինչ-որ յուրօրինակ համակարգ ստացվեց, երբ մեծամասնությունն Ազգային ժողովում էր, փոքրամասնությունը՝ կառավարությունում, այս պարագայում, կառավարությունը հանդուրժող չեղավ, այս անվստահությունը, ժողովրդի վերաբերմունքը, տարիների ընթացքում կուտակված այս մթնոլորտը, ինչը որ նախկին իշխանությունների շուրջ ստեղծվել էր, թույլ չտվեց ԱԺ-ին լիակատար աշխատել: Այսօր ցանկացած առողջ միտք, առողջ քննադատություն, նույնիսկ օրենքի նախագիծ ներկայացնելը կարծես թե արդեն վիճակված է անհաջողության կամ ինչ-որ քննադատության, որի կարիքն ընդհանրապես չկա»,- ասել է ԱԺ պատգամավորը:
Պատասխանելով այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեց պատգամավոր դառնալ, Սարգսյանն ասաց, որ այսկերպ փորձել է պահպանել իր և հասարակության միջև ընդհատված կապը:
«Ճիշտն ասած՝ մինչ այդ, (մինչ պատգամավոր դառնալը-խմբ.) գիտեք, նախագահականում աշխատում էի որպես նախագահի խորհրդական: Հետո, կարծես թե դրա կարիքն առաջացավ, ինչո՞ւ չէ, ես նույնպես համաձայնեցի շփվել ժողովրդի հետ, վաղուց կարծես անջրպետ էր առաջացել, քիչ էի շփվում մեր հասարակության, մեր բնակչության հետ, որոշեցի, որ մասնակցեմ քարոզարշավին նույնպես: Ճիշտն ասած, սկզբում մտածում է, որ երևի կանցնեմ, բայց չեմ շարունակի գործունեությունս խորհրդարանում՝ ԱԺ-ում, բայց հետո ստացվեց էնպես, որ կուսակցությունը նպատակահարմար գտավ, որ գործունեությունը շարունակեմ որպես պատգամավոր, որի համար, կարծես թե չեմ զղջում»,- ասել է նա:
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...