Եթե երկրում բան է փոխվել, ապա դա չի կարող լինել կիսատ հղիություն. Հայկ Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.09 oC

Եթե երկրում բան է փոխվել, ապա դա չի կարող լինել կիսատ հղիություն. Հայկ Մարտիրոսյան

18:26 13.10.2018

Հայաստանում դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ խնդիրներ կլուծվեն այս ընտրությամբ, ինչպիսի՞ն կլինի ընտրությունների ընթացքը, այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

– Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունների պակաս կարծեք թե չկա: Նախ կխնդրեմ Ձեր գնահատականը` վարչապետի արտահերթ ընտրությունները հրատապ անցկացնելու վերաբերյալ, ի՞նչ խնդիր կլուծի դա, և ի՞նչ խնդիրներ կառաջացնի:

– Կլուծի հեղափոխության առկախվածության խնդիրը և մասնակի իշխանափոխությունից՝ այն կվերածի իսկական հեղափոխության սկզբի: Այս հրատապությունը վաղուց կար: Դեռևս Փաշինյանի ընտրության նախօրեին ես պնդում էի, որ անհրաժեշտ է լուծարել Ազգային Ժողովը: Քաղցկեղի դեմ պայքարում են վիրահատական մեթոդներով, իսկ նրանք, ովքեր հոլիստիկ ուղիներ են ընտրում՝ դատապարտված են կորստյան: Հիմա արդեն համընդհանուր կարծիք է, որ այլևս չի կարելի հետաձգել ԱԺ լուծարումը: Եվ այո՛, ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերից ոչ ուշ:

– Վարչապետի հրաժարականի հետ կապված Ձեր մտահոգություններն արդյո՞ք փարատվեցին ՀՀԿ-ի հայտարարության և ԲՀԿ-ի հետ հուշագրի կնքումից հետո:

– Ո՛չ: Դրանք, ինչպես երևում է, անգամ իշխանության մոտ չեն փարատվել: Բայց այո՛, անխոս, դրանք մեղմացել են: Չկա այն տագնապը, որ կար մինչ «Բարգավաճ»-ի հուշագրի ստորագրումը: Ակնհայտորեն այն բողոքի ալիքը, որ վարչապետի հայտարարության հետօրեին բարձրացավ, ստիպեց հակահեղափոխական ուժերին, ինչպես նաև Բարգավաճ Հայաստանին` հասկանալ, որ եթե ինքնահոսի մնա այս խնդիրը, կարող էր և արդեն չկարգավորվող ժողովրդական ցասումի ալիք բարձրանալ, որը կսրբեր-կտաներ բոլորին, ովքեր քաղաքական սաբոտաժի մասնակից կարող էին լինել: Եվ եղավ հուշագրի ստորագրում, եղավ մի քանի հանրապետականների՝  իրենց նավը լքելու ցատկ դեպի ջուրը: Բայց չի կարելի կորցնել զգոնությունը: Չի կարելի լիովին թուլանալ: Մինչ այն պահը, երբ Ազգային Ժողովը կլուծարվի, չի կարելի ընդհանրապես ոչնչում վստահ լինել: Այո՛, ռիսկերն այս օրերին նվազեցին, բայց դրանք չվերացան:

– Ինչպիսի՞ ընտրություններ եք կանխատեսում. կլինեն հին, նոր ուժեր, լարված պայքար, անակնկալներ, թե՞ մոտավորապես կարելի է կանխորոշել ապագա խորհրդարանի կազմը: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կարո՞ղ են կրկնվել, նկատի ունեմ` իշխող ուժը ստանա հանրային նույնպիսի աջակցություն, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններում էր:

– Ակնհայտորեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստանալու է բացարձակ մեծամասնություն: Բայց պետք է ուշադիր լինել, թե ովքեր են լինելու կուսակցության ցուցակում: Պետք է շատ զգույշ լինել՝ այդ ցուցակները կազմելիս: Նոր իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի: Իսկ դա ականապատ մի դաշտ է, երբ բանը հասնում է կադրերին: Հատկապես պետք է խուսափել որևէ ցուցակում ՀԱԿ-ի կադրերի առկայությունից: Ընդհանրապես՝ իդեալական հեղափոխության պարագայում մի շարք կուսակցություններ անհրաժեշտ կլիներ արգելել, ինչպես դա եղավ նացիստականի հետ՝ հետպատերազմական Գերմանիայում: Հայաստանում Հանրապետականն ու Հայ Ազգային Կոնգրեսն արգելվող այդ ցանկի առաջին երկու համարները պետք է լինեին: Այն ուժերը, որոնք դեստրուկտիվ են եղել Հայաստանի պատմության մեջ և որևէ բան, բացի վնասից, Հայաստանին չեն տվել, չպետք է իրավունք ունենան քաղաքական դաշտում լինելու: Երբ ինչ-որ քաղաքական գործչի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելիս կատարած քրեական հանցանքի համար Արևմուտքում դատապարտում են՝ հաճախ դատավճռով նաև այդ անձի քաղաքական գործունեությունն է արգելվում: Ես չգիտեմ, թե ինչու կուսակցությունների և հատկապես կուսակցությունների պարագան պետք է այլ լինի: Վերջապես հեղափոխությունը հենց նրանով է հեղափոխություն, որ արմատական փոփոխություններ է բերում և հեղափոխում է հին համակարգը:

– ՀՀԿ-ն հստակ չի հայտարարում` մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ: Որոշ փորձագետներ հայտարարում են, որ ՀՀԿ-ն արդեն թուլացած ու մասնատված ուժ է: Կմասնակցե՞ն արդյոք հանրապետականներն արտահերթ ընտրություններին, թե՞ այս ժամանակահատվածը կօգտագործեն վերափոխման, վերակազմավորման համար:

– Երկու տարբերակներն էլ հնարավոր են: Բացառված չէ, որ իրենք ընդհանրապես գնան ռեբրենդինգի, փոխեն անունը, առաջնորդների դեմքերը, բայց դրանց հետևում կանգնած կապիտալն ու անձինք մնան նույնը: Դա տարբերակ է, որ վստահ եմ՝ իրենք քննարկում են: Կամ եթե ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, քսան և ավելի տարիներ անց դեռևս կա և հիմա, ըստ իր խոսնակների հայտարարությունների, նոր վերադարձ է պլանավորում, ապա բացառված չէ, որ հանրապետականներն էլ անամոթաբար սպասեն իրենց վերականգնմանը:

– Իբրև արտահերթ ընտրությունների անցկացման հրամայական է նշվում նաև այն, որ արտաքին աշխարհը չի ցանկանում բանակցել ժամանակավոր կառավարության հետ: Արդարացվա՞ծ է արդյոք այդ տեսակետը: Ի՞նչ ակնկալիքներ կան նոր խորհրդարանի և նոր կառավարության աշխատանքից:

– Անկեղծ ասած՝ ես նման բացատրություններ չեմ լսել: Ժամանակավոր կառավարության հետ որոշ երկարաժամկետ ծրագրեր, հնարավոր է, չկազմվեն՝ ելնելով հենց այն փաստից, որ դա ժամանակավոր կառավարություն է: Բայց մի կառավարության հետ, որ դարձյալ կառավարություն է լինելու՝ ո՞վ և ինչու՞ պետք է չցանկանա գործ բռնել: Շուտափույթ ընտրությունների իրական պատճառն այն է, որ եթե երկրում բան է փոխվել, ապա դա չի կարող լինել կիսատ հղիություն, երբ նախկին՝ մերժված ռեժիմը հեռացել է, բայց նրա ամենազորավոր գործիքներից մեկը մնացել է: Բացի այդ, ամենակարևոր հանգամանքն այն է, որ այս Ազգային Ժողովը չի ներկայացնում ժողովրդին: Այն երբեք էլ չի ներկայացրել ժողովրդին, բայց գոնե մինչ հեղափոխություն, այն ներկայացնում էր տվյալ ժամանակը, տվյալ օրվա իրողությունն ու իրականությունը: Հիմա դա նույնպես դադարել է այլևս փաստ լինելուց, և խորհրդարանը վերածվել է մի մեծ քաղցկեղի: Մեռյալներին թաղել է պետք, որպեսզի օդը մաքրվի, և դաշտը բացվի կյանք ստեղծելու համար:

Վարչապետի ակնկալվող հրաժարականից հետո անհրաժեշտ է առավել քան երբևէ, համախմբվել և հետևել Փաշինյանի ուղղորդմանը: Այդ երկու շաբաթները ճակատագրական են լինելու, և սխալվելու իրավունք մենք չենք ունենալու: Այդ երկու շաբաթներն են որոշելու՝ մենք կունենանք կյանք և առաջընթա՞ց, թե՞ կգնանք հետ՝ դեպի այնտեղ, որտեղ այլևս միայն մահ է լինելու: Հուսանք՝ ամեն բան կանցնի այնպես,ինչպես ժողովուրդն է ցանկանում, և այս ապիկար մարմինը, որ Ազգային Ժողով է կոչվում, կանցնի պատմության գիրկը՝ իր տեղը զիջելով հաջորդ և իսկական Ազգային Ժողովին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP