Ժողովրդի վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ է. Ալիկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+13.09 oC

Ժողովրդի վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ է. Ալիկ Սարգսյան

20:37 14.10.2018

Գտնում եմ, որ ժողովրդի բացասական կարծիքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ հիմքեր ուներ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

«ՀՀԿ կոչված այս կառույցը, որն ի սկզբանե շատ լուրջ կուսակցություն է եղել, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում ես մի քանի անգամ, դեռևս մինչև «հեղափոխություն» կոչվածը՝ իշխանափոխությունը, ես այս մասին բազմաթիվ անգամներ հայտարարել եմ, ինչ-որ կերպ շեղվել էր իր կուրսից: Ինչ-որ կերպ կուսակցության մեջ ներթափանցել էին մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ ամեն կերպ խաթարեցին և՛ կուսակցության աշխատանքը, և՛ ինչո՞ւ չէ, հսկողությունից դուրս մնալով, բազմաթիվ չարաշահումներ թույլ տվեցին՝ կուսակցությունն օգտագործելով որպես․․․»,- ասել է Ալիկ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ օգտվել են իրենց տրված հնարավորությունից ու արել են այն ամենն, ինչի մասին այսօր խոսվում է բոլոր լրատվամիջոցներում:

«Ի՞նչ ասել է «ֆինանսական օլիգարխիա»: Մենք դեռևս սովետական ժամանակներից քաղաքագիտությունից այդ բառը հասկացել ենք, թեկուզ մեզ խորթ է եղել: Այսօր հասկացանք, թե ինչ է նշանակում, երբ լուրջ ֆինանսներով զբաղվող մարդիկ, բիզնեսի աշխարհի մարդիկ սկսեցին մուտք գործել քաղաքականություն: Բնականաբար, նրանք պետք է այդ քաղաքականությունը հարմարեցնեին իրենց շահերին, ինչի արդյունքում շատերն անհարկի, ոչ ճիշտ ճանապարհով մեծ գումարներ կուտակեցին, հարստացան, ինչո՞ւ չէ, երկրում ստեղծվեց մի անհասկանալի բազմաշերտ հասարակություն: Բազմաշերտ ասելով՝ ծայրահեղությունից ծայրահեղություն: Այն միջին խավը, որ ասում ենք՝ կարծես թե վերացավ, այ դրա արդյունքն էր»,- ասել է նա:

Այնուհետև Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ այսքանով հանդերձ պաշտպանում է կուսակցությանը, քանի որ գտնում է, որ այնտեղ լուրջ մտավոր կորիզ կա, որը փորձում է ինչ-որ կերպ դրսևորվել, թեև ավելի հաճախ քննադատության է արժանանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP